5 պաղեստինցի է գնդակահարվել
BBC-ն՝ հղում կատարելով ոստիկանությանը հայտնում է,որ 5 պաղեստինցի է գնդակահարվել Իսրայելի անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների վրա մի շարք հարձակումների հետևանքով: 2 պաղեստինցի Երուսաղեմի հին քաղաքում կրակ է բացել Դամասկոսի դարպասների մոտ ու սպանվել,հայտնել է Իսրայելի իրավապահ մարմինների ներկայացուցիչը: Ավելի վաղ 2 դեռահաս է գնդակահարվել Հորդանան գետի Արևմտյան ափին: Իսրայելի բանակի տեղեկություններով՝ պաղեստինցիները քարեր են նետել Ջենին քաղաքի մերձակայքում պարեկային հսկողություն իրականացնող զինվորականների վրա, ապա զենքից սկսել են կրակ բացել: Երեկ իսրայելցի ոստիկանները գնդակահարել են ևս մեկ երիտասարդ պաղեստինցու, որը, նրանց խոսքով, դանակով հարձակվել է իրենց վրա:
