«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան իշխանությունները դժգոհ են Սյունիքի նոր մարզպետից, չնայած նա ընտրություններում բավականին ձայներ է բերել ՀՀԿ-ին: Միմյանց հետ նեղ շփումներում նրա մասին խոսելիս ասում են․ «Սուրիկ-2, Սուրիկը գոնե գիտեր ինչն ինչից հետո է»: Որպես դժգոհությունների պատճառ, բերում են այն, որ մարզի կառավարման գործում նա բազմաթիվ կոպիտ բացթողումներ է թույլ տվել: Ու հիմա չեն կողմնորոշվում ինչպես վարվել նրա հետ, իսկ ելքը կարող էր լինել նրան պառլամենտ տանելը, ինչը չեն ուզում, մանավանդ՝ խորհրդարանական մանդատների շուրջ ստեղծված լարվածության պայմաններում: Ի դեպ, ինքը եւս չի ուզում խորհրդարան մտնել, ուզում է լինել մարզպետ: Սակայն իշխանությունները նրան մարզպետի պաշտոնում նույնպես չեն ցանկանում թողնել: Սրի-ջրի արանքում գտնվող մարզպետն այս օրերին, ըստ նրան մոտ կանգնած աղբյուրների, ընկճախտի մեջ է եւ սպասում է, թե ինչ որոշում կկայացնի վերին ատյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը