Մանդատների աճուրդ. ով ինչով է վճարելու. հիմա «քարտեզն» են գծում

«Ժամանակ» օրաթերթը գրում է.   «Խորհրդարանի ընտրության քվեարկության օրվանից եւ արդյունքի հրապարակումից անցել է արդեն ավելի քան երեք շաբաթ, սակայն առկա է բավական արտառոց մի պատկեր՝ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն վերցրած եւ երկրորդ տեղը զբաղեցրած, համախառն արդյունքում խորհրդարանի երեւի թե մոտ 90 տոկոսը տնօրինող երկու ուժերի պարագայում առ այսօր պարզ չեն պատգամավորական խմբակցությունների կազմերը, այսինքն՝ պարզ չէ, թե ովքեր են ներկայացնելու հանրությանը խորհրդարանում՝ վերցնելով մանդատները: Թե՛ ՀՀԿ-ն, թե՛ «Ծառուկյան» դաշինքը մինչ այժմ անորոշության մեջ են կամ անորոշության մեջ են պահում հասարակությանը, թե ովքեր են այս ուժերը ներկայացնելու խորհրդարանում: Դեռ պարզ չէ, թե ի վերջո ովքեր են դառնում պատգամավոր: Այդ մասին ոչ ոք տեղյակ չէ թե՛ ՀՀԿ-ում, թե՛ «Ծառուկյան» դաշինքում: Տեղյակ է կամ որոշել է ինչ-որ բան Սերժ Սարգսյանը, բայց չի՞ ասում, թե՞ Սերժ Սարգսյանն էլ չի որոշել դեռ: Եթե չի որոշել, ի՞նչն է պատճառը: Եվ մեկ այլ հետաքրքիր հարց է առաջանում. եթե Հայ ազգային կոնգրեսը ընտրության արդյունքը չվիճարկեր Սահմանադրական դատարանում, ապա մանդատների հարցը, պատգամավորական կազմերի հարցը արդեն իսկ պետք է լիներ որոշված: Փաստորեն, Կոնգրեսի հայցը տվել է ներկայիս անորոշությունը, այսպես ասած, ձգելու իրավական ժամանակահատված: Սերժ Սարգսյանը գիտե՞ր, որ ունենալու է նման ժամանակահատված, եւ պետք չէ շտապել, թե՞ չգիտեր, պարզապես օգտվում է ՀԱԿ-ի ընձեռած առիթից: Միեւնույն ժամանակ կասկածից վեր է, որ մանդատների հարցը քմահաճույքով չէ, որ որոշվում է, եւ անորոշությունը պայմանավորված է մաթեմատիկական ճշգրտության հաշվարկի անհրաժեշտությամբ եւ միաժամանակ ՀՀԿ ներսում եղած բաժանարար գծերով: Բանն այն է, որ մանդատների քանակը կա, սակայն «քարտեզը» պետք է գծվի 2018 թվականի ապրիլից հետո իրավիճակի հաշվարկով: Այսինքն՝ օրինակ, այս համատեքստում Սերժ Սարգսյանին պետք է իքս կազմ, Կարեն Կարապետյանին՝ օրինակ, պետք է իգրեկ կազմ: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն ՀՀԿ խմբակցության ձեւավորմանը, այլ նաեւ առնվազն «Ծառուկյան» դաշինքի: Այդպիսով, մեծ հաշվով ստացվում է, որ առայժմ ունենք ոչ թե ձեւավորված խորհրդարան, այլ ըստ էության վարձակալված կամ «մեծածախ» ձեռք բերված մանդատներ, որոնք դրվել են աճուրդի: Պարզապես հարցն այն է, թե ինչ սկզբունքով է նախատեսվում վճարումը: Այսինքն՝ խոշոր հաշվով խորհրդարան չի էլ ընտրվել, ընտրությունը կատարելու է Սերժ Սարգսյանը, եւ առնվազն 2017 թվականին Հայաստանում գործում է Սերժ Սարգսյանի, ոչ թե խորհրդարանական կառավարման մոդելը»:   Մանրամասն՝ օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video) Կռիվ ՔՊ–ականների ու քաղաքացու միջև․ «Ու՞մ վրա է մատ թափ տալիս» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am