Տարոն Մարգարյանը ծանոթացել է Վանի թագավորության սեպագրերին

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն տուրիզմը» խորագիրը կրող միջոցառմանը, որի ընթացքում ներկայացվել են արգելոց-թանգարանի վերականգնողական աշխատանքների նախագծերը: Պատասխանատուները քաղաքապետին նախ ներկայացրել են ամրոցի մուտքի հարակից հատվածում նոր տեղադրված Վանի թագավորության ժամանակաշրջանի սեպագրերի կրկնօրինակները: Այնուհետ ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Էրեբունի-Երևանի» 2800-ամյակին նվիրված միջոցառումների համատեքստում իրականացվելիք Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման ծրագիրը, նշվել է, որ այն նախատեսում է ինը առանձին բաղադրիչ: Ըստ այդմ, քաղաքապետ Տարոն Մարգարյանին նախ ներկայացվել են հնավայրի ցանկապատման և անցակետերի կառուցման, պորտիկի վերականգնման աշխատանքային նախագծերը, այնուհետ նաև Խալդի Աստծո տաճարի ու պալատի վերականգնման և ամրակայման, կարասային սրահի մասնակի վերականգնման, ուրարտական խոհանոցի և ենթակառուցվածքների ստեղծման, ինչպես նաև ամֆիթատրոնի և սպասարկման սրահի կառուցման էսքիզային նախագծերը: Պատասխանատուները նաև ընդգծել են, որ նախագծի հեղինակային խմբում ընդգրկված են հնագետներ, պատմաբաններ, ճարտարապետներ, երկրաբաններ և որմնանկարների վերականգնման հայաստանյան լավագույն մասնագետներ: Ներկայացնելով նախագծերի կյանքի կոչման վերաբերյալ իր դիտարկումներն ու առանձնակի կարևորելով ծրագրի իրականացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն իսկապես հրաշալի հնարավորություն կտա Էրեբունի-Երևանի հիմնադրման պատմությունը լիարժեք ներկայացնելու, թանգարանի պայմաններն առավել հարմարավետ ու ժամանակակից պահանջներին համապատասխան  դարձնելու, ինչպես նաև թանգարան զբոսաշրջիկների նոր հոսքի ավելացմանը նպաստելու համար: Ըստ այդմ քաղաքապետի կողմից հստակ պահանջ է դրվել պատասխանատուների առջև՝ ծրագիրը հնարավորին կարճ ժամկետներում նախագծային փուլից տեղափոխել գործնական փուլ և այն ավարտել սահմանված ժամկետներում: Այցի ընթացքում Երևանի քաղաքապետին մանրակերտերի վրա ներկայացվել են նաև մայրաքաղաքի Շենգավիթ պատմահնագիտական արգելոցի, ինչպես նաև Կարմիր Բլուր հնավայրի վերականգնման և զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման ծրագրային առաջարկները: Կարևորելով վերոնշյալ ծրագրերի կյանքի կոչումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է այդ նախագծերը նույնպես լայնորեն ներկայացնել հանրությանը: «Ինչպես Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի վերականգնողական աշխատանքները, այնպես էլ Շենգավիթ պատմահնագիտական արգելոցի ու Կարմիր Բլուր հնավայրի վերականգնման և զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման առաջարկների իրագործումն անչափ կարևոր է Երևան քաղաքի համար: Մենք պետք է անենք ամեն ինչ, որ մեր մայրաքաղաքի հազարամյակների պատմությունը լիարժեք և պատշաճ ներկայացվի ինչպես երևանցիներին, այնպես էլ մայրաքաղաքի զբոսաշրջիկներին», – նշել է քաղաքապետը: «Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն տուրիզմը» խորագիրը կրող միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարան կատալոգի շնորհանդեսը: Եռալեզու կատալոգ-ալբոմը պարունակում է տարբեր տարիներին Արին բերդ, Կարմիր Բլուր, Երևանի բիայնական դամբարան, Նորատուս հնավայրերի պարբերական պեղումների ընթացքում հայտնաբերված բազմաթիվ հնագիտական իրերի նկարագրություններ: Նշվել է, որ կատալոգում ներկայացված նյութերը բնորոշ են Ուրարտուի և Հայկական բարձրավանդակի Ք.ա. I հազարամյակի մշակույթին:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am