Արցախում ամփոփել են հնագիտական պեղումների ոլորտում իրականացված աշխատանքները

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա առիթով Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունում ամփոփել են հնագիտական պեղումների և պատմական հուշարձանների պահպանության ու վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Այս մասին  տեղեկացրին ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգա րանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից: Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանի փոխանցմամբ` «Քարինտակ» քարանձավի հնագիտական պեղումներն սկսվել են 2011թ., երբ Շուշիի և հարակից շրջաններում տարբեր հետախուզական պեղումներ արդեն ընթանում էին: Երիտասարդ հնագետներից կազմված արշավախմբի կազմում ընդգրկված են նաև Լեհաստանի Պոզնան և Կրակով քաղաքների համալսարանների մասնագետներ (հնամարդաբան, գենետիկ)։ Արշավախմբի ղեկավարը լուսապատկերային ցուցադրությամբ ներկայացրել է պեղավայրերը, կատարված աշխատանքները, ասելով, որ հայտնաբերված նմուշները` կենդանիների ոսկրանյութերը գենետիկական ուսումնասիրության կենթարկվեն: Տիգրանակերտի հնագիտական պեղումների մասին էլ խոսել է արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը` ասելով, որ Արցախի Հանրապետությունում պատմամշակութային ժառանգության պահպանությունը պետության ուշադրության կենտրոնում է: Տիգրանակերտ հնավայրը հետազոտվում է արդեն 13 տարի։ 2016 թ. պեղումներն իրականացվել են չորս հիմնական հատվածներում՝ ամրացված թաղամասի պարսպապատի, նույն թաղամասի հարավարևելյան դարավանդային տարածքներում, վաղ քրիստոնեական շրջանին պատկանող հրապարակում և արևելյան դամբարանադաշտում։ Լուսապատկերային ցուցադրությամբ ներկայացվել են քաղաքի աղյուսաշեն կառույցները, հայտնաբերված խեցեղենը, մյուս գտածոները։

2017թ. գարնանը հնագիտական մեկ այլ արշավախումբ ակտիվ աշխատել է Նոր Կարմիրավանի և Շուշիի Վերին մզկիթի հարակից տարածքներում: Պեղումների արդյունքների մասին գործընկերներին զեկուցել է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանը: Միջոցառման ավարտին ոլորտի մի շարք նվիրյալներ պարգևատրվել են Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Երախտագիտություն» մեդալով, արժանացել` Արցախի Հանրապետության վարչապետի հուշամեդալին:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am