Իրանում Ահմադինեժադին թույլ չեն տվել մասնակցել նախագահական ընտրություններին
Իրանի նախկին հախագահ Մահմուդ Ահմադինեժադին թույլ չեն տվել մասնակցել նախագահական ընտրություններին: Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն: Ավելի վաղ Ահմադինեժադը հայտարարել էր, որ ինքը չի առաջադրվելու, քանի որ նրան համոզել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին: Բայց ապրիլի 12-ին անսպասելիորեն նա դիմում է ներկայացրել Ներքին գործերի նախարարություն և գրանցվել նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Իրանում ընտրությունները տեղի կունենան մայիսի 19-ին:Իրանի նախագահի պաշտոնի համար պայքարելու են պետության ներկայիս ղեկավար 69-ամյա Հասան Ռոուհանին, Իրանի 60-ամյա առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին, Թեհրանի 56-ամյա քաղաքագլուխ Մոհամադ Բաղեր Գալիբաֆը, Իրանի արդյունաբերության 70-ամյա նախկին նախարար Մոստաֆա Հաշեմի Թաբան, երկրի մշակույթի նախարարության 70-ամյա նախկին ղեկավար Մոստաֆա Միրսալիմը եւ Իրանի 50-ամյա նախկին գլխավոր դատախազ Էբրահիմ Ռաիսին:
