Ասադը հայտնել է Սիրիայի` ԱՄՆ-ի հետ համագործակցության պայմանները
Սիրիան պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը փոխի իր վարքագիծը: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում: «Քաղաքկանության մեջ չի կարելի ասել` ես չեմ անի սա: Դա անձնական վերաբերմունք չէ, դա սեր կամ ատելություն չէ, դա քո ժողովրդի շահն է: ԱՄՆ-ի համար նորություն չէ նման բաներ անելը, բայց անհրաժեշտ է փոխգործակցել ԱՄՆ-ի հետ որպես խոշոր երկրի` համենայն դեպս կործանարար հետեւանքներ թույլ չտալ: Ընդհանուր առմամբ, ես խոսում եմ ոչ միայն Սիրիայի միասին: Երբ նա փոխի իր վարքագիծը, մենք պատրաստ ենք, դրա հետ խնդիր չկա» —հայտարարել է Ասադը:
