«Ուստի հարյուր տոկոսով դա Թուրքիան է». Ասադը մեղադրում է Թուրքիային
Սիրիան հարյուր տոկոսով վստահ է, որ ահաբեկիչները քիմիական զենք են ստանում Թուրքիայից: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Նրա խոսքով՝ ահաբեկիչների համար փող, զենք, ցանկացած նյութական ապահովություն, նորակոչիկներ եւ այդօրինակ նյութեր ստանալու միակ երթուղին անցնում է Թուրքիայով, հյուսիսից նրանք այլ ճանապարհ չունեն: «Ուստի հարյուր տոկոսով դա Թուրքիան է»,-ասել է Ասադը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
