Սոչիում կկայանա Պուտինի և Էրդողանի հանդիպումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 3-ին կհանդիպեն Սոչիում: Այս մասին Ria.ru-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ինչպես ասել է՝ հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները կքննարկեն սիրիական հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցեր: Տեղեկությունը հաստատել է նաև Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
