Պայթյունավտանգ իրավիճակ «Առինջ Մոլ»-ում

Այսօր՝ ապրիլի 21-ին, առավոտյան ժամը 08։00-ից «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի ողջ անձնակազմը՝ մոտ 1000 հոգի, ի նշան բողոքի, պատրաստվում է երթով գնալ ՀՀ կառավարության շենքի մոտ։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Առինջ Մոլ»-ի աշխատակիցներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ արդեն մի քանի օր է՝ հարկային ծառայության աշխատակիցները մի իսկական «տեռոր» են սկսել առևտրականների դեմ. «դերվիշ բաբայի» նման մտնում են տաղավարներ և մի անկապ աստղաբաշխական թիվ «կրակում»՝ ասելով. «Կմուծես, կաշխատես, չես մուծի, չես աշխատի»։ Ակցիայի մասնակիցները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ արդյո՞ք ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տեղյակ է հարկայինի աշխատակիցների այցից, մանավանդ, որ Ազգային ժողովի ընտրությունների ընտրապայքարի ժամանակ վարչապետը հայտարարում էր, որ մանր և միջին բիզնեսին չպետք է անհանգստացնել, մինչդեռ ստացվում է, որ վարչապետն ասում է այլ բան, հարկայինն անում է այլ բան։ Կամ էլ, ինչպես հայտնի ֆիլմում է, Զիմզիմովի նման «դիփունքը խափում ին». «Բազմաթիվ ընտանիքներ են գոյատևում, ինչի շնորհիվ առանց չափազանցության կարող ենք պնդել, որ չենք արտագաղթում, իսկ այս դեպքում կարծես թե հարկայինը խրախուսի արտագաղթը. տզրուկի նման արյուններս են ծծում և իրենց թափաններն են լցնում։ Համբերության բաժակն արդեն լցվել է։ Մենք իրենցից ոչինչ չենք պահանջում, այլ ուզում ենք, որպեսզի մանր ու միջին բիզնեսից հեռու մնան, հակառակ դեպքում տաղավարները փակելու ենք ու անժամկետ նստացույց անենք կառավարության առջև»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մի քանի տոնավաճառներից նույնպես ցանկանում են միանալ «Առինջ Մոլ»-ի աշխատակիցների ակցիային, քանի որ վստահ են, որ հարկայինի տեռորը, եթե հիմա չկանխվեց, ապա «Առինջ Մոլ»-ից հետո հարկայինը գրոհելու է մյուս մոլերի աշխատակիցների վրա։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժողովուրդն արդեն հավաքվել է կառավարության առջև։ «Առինջ Մոլ»-ի առևտրականներին միանում են նաև «Սուրմալու»-ի, «Փեթակ»-ի և Երևանում գործող այլ խոշոր առևտրի կենտրոնների առևտրականները։

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video) Կռիվ ՔՊ–ականների ու քաղաքացու միջև․ «Ու՞մ վրա է մատ թափ տալիս» (video) «Պայթեցնեմ Նիկոլի փուչիկը»․ Ո՞ր դեպքում Հայաստանը կարող է դառնալ ԵՄ անդամ․ Արմեն Աշոտյան «Նիկո՛լ, քեզ եմ ասում` էս նկարը՝ ծնողներիս քանդած գերեզմանը, աչքդ եմ կոխելու». Անաստաս Իսրայելյան (video) Իրանը պայմաններ է դրել Թրամփի առաջ․ ի՞նչ է առաջիկա ժամերին որոշվելու (video) «Սյունիքում Նիկոլը խայտառակվել է ու սկսել սարսափելի բաներ գոռալ»․ Մանուել Մանուկյան (video) Քարոզչական պաստառ՝ Էջմիածնի բազմաբնակարան շենքի վրա․ Հետք Մայր Աթոռը հայոց պատմական գոյության առանցքն է, պետականության հիշողության պահապանը․ Տեր Եսայի ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․Ի՞նչ է ասել Փաշինյանն անհետ կորածների ծնողներին, որ հիմա նստացույց է Կառավարության դիմաց (video) Նիկո՛լ, լալկվի ու տեղդ վեր ընգի․ արցախցի Աննա Այվազյանի կոշտ խոսքը (video) Կամազը Դավիթ Բեկի փողոցում բախվել է մի քանի ավտոմեքենայի, մխրճվել բնակչի տան մեջ. վարորդը մահացել է Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը ներկայումս գնահատվում է ցածր. ԱՆ ՔՊ-ի քարոզարշավի շրջանակներում արձանագրվել են անչափահասների ներգրավման դեպքեր. «Ականատես» Ի՞նչ են արել այդ նախարարները, որ դրանց միլիոններով պարգևատրում են․ քաղաքացի (video) «Մհե՛ր, ոռ*դ սրտի՞կ են արել»․ Անաստաս Իսրայելյան (video) «Երեխուս եմ ուզում»․ Նիկո՛լ, արի և անհետ կորածի ծնողին պատասխանդ տուր․ ակցիա Կառավարության մոտ (video) Ոստիկանությունից հերքում են․ կրակոցներ չեն հնչել Հայաստանն առաջիկա օրերին կվերսկսի հեղուկ գազի ներմուծումը Իրանից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am