Դպրոցների տնօրենները վախեցա՞ծ են. իսկ ինչո՞ւ Աշոտ Բլեյանը վախեցած չէ

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Անցած խորհրդարանական ընտրությունների մասին ասվել է ամեն ինչ: Որ գլխավոր դերն են խաղացել վարչական լծակները, պետական հիմնարկների տնօրենների եւ մասնավոր ընկերությունների սեփականատերերի ճնշումները եւ, իհարկե, փողը, ինչն, իմ կարծիքով, միանգամայն համապատասխանում է իրականությանը: Որ ՀՀԿ-ն իրեն է հավելագրել կես միլիոն ձայն, կամ որ քվեարկություն է կատարվել 100 հազար գոյություն չունեցող հասցեներից՝ այդ երկու պնդումներն էլ ես չեմ կարող ապացուցված համարել: Սակայն ոչ մի ընդդիմադիր, որքան գիտեմ, չի բողոքել, որ լրատվամիջոցները չեն ստեղծել քարոզչության՝ բոլորի համար հավասար պայմաններ: Դուք չեք կարող համեմատել այս նախընտրական շրջանի Հ1-ի «Օրակարգը» 2003 թվականի նախընտրական «Հայլուրի» հետ, որն իր ամեն մի թողարկման մեջ թույն ու թարախ էր շնչում ընդդիմության նկատմամբ: Երբեմն ասուլիսներում Հ1-ի լրագրողներն ամենասուր հարցերն են տալիս: Փոխվել են նաեւ մյուս հեռուստաալիքները: Լիակատար ազատություն է համացանցում՝ ոմանց դա գուցե նյարդայնացնում է, բայց ինձ թվում է՝ ավելի լավ է այսպես, քան ինչ-որ մեկը չկարողանա իր կարծիքն ու էմոցիաներն արտահայտել: Այդքանով հանդերձ՝ որոշ ընդդիմադիրներ խոսում են «վախի մթնոլորտի» մասին: Երկու ամսվա ընթացքում՝ պայմանականորեն ասած, փետրվարի 2-ից մինչեւ ապրիլի 2-ը ես անցկացրել եմ մի քանի տասնյակ հարցազրույցներ եւ ինչ-որ չեմ նկատել, որ որեւէ ընդդիմադիր վախենա ամենախիստ գնահատականները տալ իշխանությանը: Նրանցից ոմանք ասում էին, որ Հայաստանում բռնապետական ռեժիմ է եւ, հավանաբար, որպես դրա ապացույց շարունակում էին իրենց խիստ քննադատությունը: Դպրոցների տնօրենները վախեցա՞ծ են: Իսկ ինչո՞ւ Աշոտ Բլեյանը վախեցած չէ: Ինչո՞ւ վախեցած չէ պետական կարգավիճակ ունեցող Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը: Ինչո՞ւ վախեցած չէ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը: Վախենալը խիստ անհատական դրսեւորում է: Ով որ գերադասում է վախենալ` կվախենա: Մթնոլորտն այստեղ կապ չունի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video) Կռիվ ՔՊ–ականների ու քաղաքացու միջև․ «Ու՞մ վրա է մատ թափ տալիս» (video) «Պայթեցնեմ Նիկոլի փուչիկը»․ Ո՞ր դեպքում Հայաստանը կարող է դառնալ ԵՄ անդամ․ Արմեն Աշոտյան «Նիկո՛լ, քեզ եմ ասում` էս նկարը՝ ծնողներիս քանդած գերեզմանը, աչքդ եմ կոխելու». Անաստաս Իսրայելյան (video) Իրանը պայմաններ է դրել Թրամփի առաջ․ ի՞նչ է առաջիկա ժամերին որոշվելու (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am