Փարիզի կենտրոնում հրաձգության հետևանքով ոստիկան է զոհվել
RFI –ն՝ վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել է,որ Փարիզի կենտրոնում՝ Ելիսեյան դաշտերում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ մեկ ոստիկան զոհվել է ,մեկն էլ վիրավորվել և տեղափոխվել հիվանդանոց: Տղամարդը, որը կրակել է ոստիկանների վրա,սպանվել է, հայտնում է Europe 1.ռադիոկայանը։ Թաղամասը շղթայված է, Փարիզի ոստիկանությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ այդ թաղամաս այցելելուց։ Իրադարձությունների հանգամանքները պարզվում են։ Ոստիկանությունը չի բացառում, որ տեղի ունեցածը ահաբեկչություն է եղել։
