Թրամփի եւ Էրդողանի հանդիպումը`մայիսի 16-17-ին
Թուրքական «A News» գործակալությանը հայտնել է թուրք առաջնորդը հայտնել է,որ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը տեղի կունենան մայիսի 16-17-ը։ «Մենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կհանդիպենք մայիսի 16-17-ին»,-հայտարարել է նա։ Հանդիպման վայրը հայտնի չէ: Թուրքական ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ 2 երկրների ղեկավարները մտադիր են հանդիպում ունենալ մայիս ամսին։ «A Haber» հեռուստաալիքը հաղորդում է, որ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ, որի ժամանակ քննարկվել է Էրդողանի այցը Վաշինգթոն։
