Օբաման խաբեց.Էրդողան
Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման խաբել է Անկարային և աջակցել է սիրիական քրդական ժողովրդավարական միություն կուսակցությանը ՝ չնայած ձեռքբերված համաձայնություններին: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի ադմինիստրացիան պատրաստ է փոխել վերաբերմունքը սիրիացի քրդերի «Ազգային ինքնապաշտպանության ստորաբաժանումներ» հանդեպ: «Թրամփի հետ անձնական հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք այդ հարցը, և ես կներկայացնեմ փաստաթղթերը: ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև համաձայնություն կա PYD-ի դեմ պայքարի հարցով, այն գործում էր նաև Օբամայի օրոք: Սակայն, ցավոք, նա խաբեց Թուրքիային PYD-ի և YPG-ի դեմ պայքարի հարցում:Ժամանակն է վերջ դնել PYD ահաբեկչական խմբավորման գործունեությանը»,-հայտարարել է Էրդողանը:
