«Հիանում եմ Հայաստանի վերածնման բացառիկ օրինակով». Մակրոն
Nouvelles d’Armenie-ին տված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը հիացմունքով է վերաբերվում Ֆրանսիայի հայ համայնքին: «Ֆրանսիայի հայ համայնքը ինչպես ինտեգրացիայի, այնպես էլ իր արմատների մշակույթի հետ խորը կապի պահպանման օրինակ է: Ես հիանում եմ Հանրապետության մեջ իրենց ներգրավվածությամբ, իրենց մշակույթով, ցեղասպանության հիշողության պաշտպանության հարցում իրենց հետևողականությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վերածնման գրեթե բացառիկ օրինակով: Այն առաջացավ ի հակառակ պատմության չար քամիների, և շարունակվում է ի հակառակ վախերի և երբեմն նաև թշնամանքի, այն անկոտրում է: Այստեղ հայկական մշակույթը ֆրանսիական և եվրոպական մշակույթի անբաժանելի մասն է, իսկ այնտեղ՝ Արևելքի ու Արևմուտքի սահմանին այն այս մշակույթի առաջամարտիկն է»,- նշել է Մակրոնը:
