Սամվել Բաբայայանին կալանավորելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշումը վերաքննիչ դատարանը կհրապարակի վաղը՝ ժամը 10։00-ին։ Լրագրողների հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը:
Ինչպես նշեց՝ Սամվել Բաբայանը դատարանում նշել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ համարում է, որ այն անհիմն է: Պաշտպանի խոսքով, Սամվել Բաբայանը դատարանին խնդրել է արդարացի որոշում կայացնել, քանի որ նման արարք չի կատարել:
«Նա ներկայացրեց, որ ինքը ոչ մի կապ չունի իրեն մեղսագրվող արարքների հետ, իրեն անիմաստ են պահում, ոչնչով հիմնավորված չեն այն մեղադրանքները, որոնք իրեն մեղսագրել են, ինքը չի փախնի, ինքն Արցախի հերոս է, պատերազմի ժամանակ չի փախել։ Թե դատախազը, թե քննիչն առարկեցին՝ նշելով, որ առաջին ատյանի որոշումն օրինական եւ հիմնավոր է»,- նշեց նա:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը