Ես զարմացա, որ իմացա ինձ են փնտրում. անհետացած զինծառայող

Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Լոշմանովին հայ իրավապահները քիչ առաջ հանձնել են ռազմաբազայի հրամանատարությանը: Այս մասին hraparak.am-ին փոխանցեցին Շիրակի մարզի դատախազությունից: Ո՞ւր էր շուրջ 4 օր անհետացած զինծառայողը, ում անգամ ուղղաթիռներով էին փնտրում: Հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք ճիշտ է, որ գիշերային ակումբում է եղել, ծանոթացել մի մերկապարուհու հետ եւ նրա տանն է եղել, ինչպես մամուլում է շրջանառվում, դատախազությունից պատասխանեցին. «Ըստ ցուցմունքի՝ Մուշ-2 թաղամասի իր ծառայակցի կողմից վարձակալած բնակարանում է եղել, ողջ առողջ է, առանց մարմնական վնասվածքների»: Այլ մարամասներ մեզ հաջողվեց պարզել ոստիկանության մեր աղբյուրից: Նա պատմեց, որ Լոշմանովին գտել են շատ պատահական, երբ խանութներից մեկում առևտուր անելիս է եղել: «Որ մերոնք կանչել են, էնպես էլ զարմացել է, թե ոստիկաններն իր հետ ինչ գործ ունեն, ասել են էս եղավ 4 օր կոտորվանք քեզ ման գալով, զարմացել է: Ոստիկանությունում էլ ասավ. «Ես զարմացա, որ ինձ են փնտրում»»: Հիշեցնենք, որ Դմիտրի Լոշմանովը անհետացել էր ապրիլի 16-ին, իսկ ապրիլի 18-ի առավոտյան ռազմաբազայի հրամանատարությունը Մուշի ոստիկանություն էր դիմել՝ նրան փնտրելու համար: Ռուս զինծառայողի անհետացման լուրը Գյումրիում հերթական վախի մթնոլորտն էր ստեղծել: Գյումրեցիներն անգամ երեխաներին բակ դուրս գալ չէին թողնում, դպրոց ուղեկցում էին ծնողները:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video) Կռիվ ՔՊ–ականների ու քաղաքացու միջև․ «Ու՞մ վրա է մատ թափ տալիս» (video) «Պայթեցնեմ Նիկոլի փուչիկը»․ Ո՞ր դեպքում Հայաստանը կարող է դառնալ ԵՄ անդամ․ Արմեն Աշոտյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am