Հասկանում ենք, որ Արևմուտքում ոչ մեկին պետք չենք. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկի հետ իր արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանի հետ համագորրծակցությունը հօգուտ արևմտյան երկրների է: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:«Ուշադրություն մի՛ դարձրեք, եթե ինչ-որ մեկն ասի, որ մենք ինչ-որ տեղ ենք թեքվել, գնում ենք դեպի Արևմուտք կամ ինչ-որ այլ տեղ: Մենք քաջ գիտակցում ենք՝ որն է մեր տեղը. Արևմուտքում ոչ մեկին պետք չենք, իսկ ինչպես են ինձ «սիրում» Արևմուտքում, այդ ժամանակից ի վեր ոչինչ չի փոխվել»,-ասել է Լուկաշենկոն: Լուկաշենկոն ընդգծել է նաև, որ Բելառուսը չի կարող Ռուսաստանի, Արևմուտքի կամ էլ Ուկրաինայի հետ վիճել:
