Տարոն Մարգարյանը 2013 թվականից է վեր ոչ թե հարստացել է, այլ նրա եկամուտները նվազել են։ Այս մասին այսօր նա հայտարարեց «Ազգ-բանակ» 2017 համաժողովից առաջ՝ պատասխանելով «Ա1+»-ի հարցին։ Թե որտեղից են նրան 250 միլիոն դրամը, 45 հազար դոլարը, 50 հազար եվրոն, բնակարանները, առանձնատունը, բնակելի շենքի մի ամբողջ հարկը և առևտրի կենտրոնի տարածքը, Տարոն Մարգարյանը խորհուրդ տվեց նայել հայտարարագրի տվյալները՝ ըստ տարիների։ Նշենք, որ 2013 թվականին Երևանի ավագանու նախորդ ընտրությունների ժամանակ Մարգարյանի անշարժ և շարժական գույքը ավելի շատ էր: Եվ նրա պնդմամբ՝ դրամական միջոցներն ավելացել են ի հաշիվ գույքի վաճառքի։
«Ա1+»-ի հարցին՝ արդյո՞ք ինքը բիզնեսներ ունի թե ոչ, Տարոն Մարգարյանը բացասական պատասխան տվեց։ Մինչդեռ 2016-ին իր իսկ հայտարարագրում նա նշել է, որ 50 տոկոս բաժնեմաս ունի Z&Z ընկերությունում: Մամուլում Երևանի քաղաքապետի բիզնեսների մասին այլ տվյալներ էլ են հրապարակվում, ըստ որի՝ նա անգամ տաքսի ծառայությունների, պահածոների գործարանի, փամփուշտների գործարանի համասեփականատեր է։
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը