Ահաբեկիչներ են. Էրդողանը՝ ԵԱՀԿ դիտորդներին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սահմանադրական հանրաքվեն դիտարկելու եկած ԵԱՀԿ առաքելության անդամներին անվանել է ահաբեկիչներ: Ցույց տալով դիտորդական առաքելության կազմում գտնվող անդամներից մեկի լուսանկարը, որտեղ վերջինս բռնել է Քրդական բանվորական կուսակցության (PKK) դրոշը` Էրդողանն ասել է. «Ինչպես կարող է PKK-ի դրոշը պահած անձն անկողմնակալ լինել: Այս մարդն այստեղ զեկույց է պատրաստում որպես մի ահաբեկիչ»: Այս մասին գրում է թուրքական T 24 լրատվական գործակալությունը:
