Պուտինն անձամբ միջամտել է ԱՄՆ նախագահական ընտրություններին. Reuters
ԱՄՆ նախագահի ընտրություններին միջամտելու ծրագիրը մշակել է Վլադիմիր Պուտինի վարչակազմի ինստիտուտը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ գործող և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին: Գործակալության տվյալներով՝ Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտը, որը վերահսկում է նախագահ Վլադիմիր Պուտինը, հօգուտ Դոնալդ Թրամփի: Աղբյուրները հիմնվում են ռուսական ինստիտուտի երկու գաղտնի փաստաթղթերի վրա, որտեղ նշվում է, որ ինստիտուտը ղեկավարում է ռուսական հետխուզության նախկին աշխատակից, որը նշանակվել է Կրեմլի կողմից: Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ առաջին փաստաթուղթը Կրեմլին խորհուրդ է տվել քարոզչական գործունեություն սկսել սոցցանցերում և պետական ԶԼՄ-ներում, որպեսզի ամերիկացիներին դրդի ընտրել նախգահի, որն ավելի մեղմ դիրքորոշում կունենա Ռուսաստանի հանդեպ, քան Բարաք Օբաման:
