Սիրիան իր ինքնաթիռները տեղակայել է ռուսական բազայի մոտ. ԶԼՄ-ներ
Սիրիական իշխանություններն իրենց ինքնաթիռները տեղակայել են Լաթաքիայում ռուսական Խմեյմիմ ռազմաբազայի մոտ: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի երկու անանուն պաշտոնյայի։ Աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ դա արվել է ԱՄՆ-ի հրթիռային հարվածներից դրանց անվտանգությունն ապահովելու նպատակով և Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «պաշտպանություն է փնտրում Կրեմլից»։
