Ապրիլի 19-ին Գուգարաց թեմի Գարգառ գյուղում, ձեռամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, տեղի ունեցավ Սբ Հովհաննես եկեղեցու վերաօծման արարողությունը: Գյուղի միակ եկեղեցին կառուցվել է 1907 թվականին և մինչ վերանորոգվելը գտնվում էր վթարային վիճակում: Բացի Սուրբ Հովհաննես եկեղեցուց, գյուղում կան ևս երկու` Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Նշան մատուռները, սակայն Սուրբ Հովհաննես եկեղեցին, միշտ սիրված է եղել բնակիչների կողմից ու չնայած վթարային վիճակին` տարին մի քանի անգամ եկեղեցում մատուցվել է Սուրբ Պատարագ և կատարվել են կնունքի արարողություններ: Եկեղեցու վերանորոգման համար անհրաժեշտ գումարի հանգանակությունը 2014 թվականին կազմակերպել են Գարգառ գյուղում հյուրընկալված «Լույս» կրթական հիմնադրամի ուսանողները` ի դեմս հիմնադրամի գործադիր տնօրեն Ժակլին Կարաասլանյանի: Տիկին Ժակլինը հանգանակված գումարին հավելել է նաև իր հարսանեկան արարողությանը ստացած դրամային նվերները:
Մանրամասները ՝ «Ժողովուրդ»-ում:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը