Երեւանյան ընտրություններին ընդառաջ. թեկնածուների տարիքը տատանվում է 19–85 տարեկանի սահմաններում

«Փաստ» օրաթերթը գրում է. Մայիսի 14-ին մայրաքաղաքում կկայանան Երեւանի ավագանու ընտրությունները: Ապրիլի 14-ը սահմանված էր որպես վերջնաժամկետ թեկնածուների գրանցման համար: Այսպիսով՝ ընտրություններին կմասնակցի երեք ուժ՝ ՀՀԿ-ն, «Ելքը» եւ «Երկիր ծիրանին»: «Փաստը» պարզել է, թե կուսակցությունների եւ դաշինքի կողմից առաջադրված թեկնածուների մեջ գերակշռում են կանայք, թե՞ տղամարդիկ եւ թե ի՞նչ մասնագիտություններ ունեն ապագա ավագանու անդամները: ՀՀԿ-ի եւ «Ելքի» ավագանու անդամ թեկնածուների ցուցակները հրապարակվել էին դեռեւս մինչ պաշտոնական գրանցումը, իսկ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանից բացի, ո՛չ մյուս թեկնածուների անունն էր հայտնի, ո՛չ էլ նրանց հստակ թիվը:«Երկիր ծիրանին» Երեւանի ավագանու ընտրություններին 51 թեկնածու է գրանցել, որի վերջին համարը զբաղեցրած ոմն Ռոբերտ Չիթչյանի անվան վրա գիծ է քաշված: «Երկիր ծիրանիի» թեկնածուների մեջ գերակշռում են կանայք՝ նրանք 28-ն են: Ամենատարեց թեկնածու, 69-ամյա Վահան Համազասպյանը տեխնիկական գիտությունների դոկտոր է: Ամենաերիտասարդը համակարգչային դիզայներ, 21-ամյա Արամ Բադասյանն է: Կուսակցության թեկնածուների մեջ կան եւ՛ մանկավարժներ, եւ՛ իրավաբաններ, եւ՛ բժիշկներ, եւ՛ անգամ ավիատեխնիկ: Փոստանջյանի կուսակցության կողմից առաջադրված բոլոր թեկնածուներն էլ աշխատանք ունեն:«Ելք» կուսակցությունների դաշինքն ունի մի փոքր ավելի շատ թվով թեկնածուներ, այն է՝ 63, որից 46-ը արական սեռի ներկայացուցիչ են, 17-ը՝ իգական: Նրանց ցուցակում գերակշռում են 80-ական եւ 90-ական թվականներին ծնված երիտասարդներ: Ամենաերիտասարդ թեկնածուն 1998 թ. ծնված, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Գալջյանն է, ով այս պահի դրությամբ աշխատանք չունի: Ամենամեծ տարիքն ունի անկուսակցական, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, ով շուտով կդառնա 70 տարեկան:Ըստ գրանցված թեկնածուների անձնական տվյալների՝ դաշինքի թեկնածուների մեկ երրորդը՝ 24 հոգին, աշխատազուրկ են: Այստեղ կան անհատ-ձեռներեց, զբոսավար, փաստաբան, ինչպես նաեւ պետական կառույցներում աշխատող անհատներ:ՀՀԿ-ն մայիսին կայանալիք ընտրություններին մոտ 70 տեղ ունեցող ավագանու կազմի համար 195 թեկնածու ունի, որից 48-ը կանայք են: Ամենատարեց թեկնածուն նույնպես կին է՝ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, 85-ամյա Աստղիկ Գեւորգյանն է: Ամենաերիտասարդ թեկնածուն աշխատանք չունեցող, 23-ամյա Մարտին Աբրահամյանն է: ՀՀԿ ցուցակում կան եւ՛ գործող ավագանու անդամներ, եւ՛ արվեստի ու մշակույթի գործիչներ, եւ՛ կրթական հաստատությունների տնօրեններ, եւ՛ Երեւանի վարչական շրջանների ղեկավարներ: Առավել մանրամասն՝  թերթի այսօրվա համարում

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am