Մոսուլին հումանիտար աղետ է սպառնում
DW.com-ը հայտնում է ,որ ՄԱԿ-ը մտավախություն ունի, որ ԻՊ գրոհայիններից Մոսուլի ազատագրման ընթացքում կարող են տուժել խաղաղ բնակիչները, Հին քաղաքում մնում է մոտ 400 հազար խաղաղ բնակիչ, որոնք շրջափակման դեպքում կարող են զրկվել ջրից ու սննդամթերքից: Այն ժամանակ Մոսուլի համար ճակատամարտը կարող է հումանիտար աղետի վերածվել: Այդ մասին ասել է ՄԱԿ-ում Իրաքին հումանիտար օգնության ցուցաբերման գծով համակարգող Լիզ Գրանդեն,կարծում է կազմակերպությունը: Մոսուլի բնակիչները, որոնց հաջողվել է փախչել գրոհայինների կողմից վերահսկվող տարածքներից, պատմում են, որ այնտեղ գրեթե սննդամթերք չի մնացել:
