Թուրքիայի քեմալական կուսակցությունը հնարավոր է հեռանա մեջլիսից
Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության մամուլի խոսնակ Սելին Սայեք Բոքեն հայտնել է, որ իրենց կուսակցությունը չի ընդունում Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները, հաղորդում է թուրքական «Հաբերլեր»-ը: Սելին Սայեք Բոքեն, ով ներկայացրել է Հանրապետական ժողովրդական կուսակցության հետագա գործունեության «ճանապարհային քարտեզը» նշել է, որ հանրաքվեի արդյունքները անօրինական են և չեն արտահայտում Թուրքիայի քաղաքացիների կամքը: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը կուսակցության անունից ապրիլի 18-ին հանրաքվեի արդյունքների վերաբերյալ բողոքարկման դիմում էր ներկայացրել բարձրագույն ընտրական հանձնաժողով:
