Չավեսի նկարները փակցնել բոլոր փողոցներում.Կարակասի քաղաքապետի հրահանգը
Lenta.ru-ն տեղեկացնում է,որ Կարակասի քաղաքապետ Խորխե Ռոդրիգեսը հրահանգել է Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի և երկրի ազգային հերոս Սիմոն Բոլիվարի նկարները փակցնել «բոլոր փողոցներում, սյուներին ու դարպասներին»: Նա ընդգծել է, որ «Չավեսի ու Բոլիվարի անունները սրբացված են» վենեսուելացիների համար, և ոչ ոք չի կարող ատելություն տարածել նրանց դեմ: Հունվարից մեկնարկել են վենեսուելական նոր խորհրդարանի աշխատանքները, իսկ իշխող կուսակցությունն ընտրություններում պարտություն էր կրել։
