Ինչպես փայփայել Ալիևի հետ հարաբերությունները

Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցում երեկ անդրադարձել է Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերություններին։ Ադրբեջանցի լրագրողը Զախարովային ասել է, որ Ռուսաստանի կողմից 1921 թվականին ստորագրված Մոսկվայի պայմանագրի չեղյալ հայտարարումը կանդրադառնա նաև Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունների վրա, քանի որ այդ պայմանագիրը շոշափում է նաև Ադրբեջանի շահերը։ Ի պատասխան՝ Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները մտադիր են զարգացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները և չեն անի որևէ բան, որը կարող է վատթարացնել դրանք. «Ընդհակառակը՝ մենք կկենտրոնանանք նրա վրա, ինչը կարող է բարելավել մեր հարաբերություններն այդ երկրի հետ։ Մեզ շատ բան է կապում բոլոր ոլորտներում»։ Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի Պետդումայի կոմունիստ պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը նամակով դիմել էին նախագահ Վլադիմիր Պուտինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ կոչ անելով չեղյալ համարել 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը։ ՌԴ ԱԳՆ-ը կուսումնասիրի Պետդումայի պատգամավորների առաջարկը, որն առնչվում է 1921 թվականի մարտի 16-ին Թուրքիայի հետ ստորագրված Մոսկվայի պայմանագրի չեղյալ հայտարարմանը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «ԱԳՆ-ի հասցեով իսկապես ստացվել է պայմանագիրը խզելու առաջարկի մասին Պետդումայի մի շարք պատգամավորների դիմումը։ Կարող եմ ասել, որ ներկա պահին դիմումը պետք է ուսումնասիրվի, ինչն էլ առաջարկվում է։ Այդ ամենը կիրականացվի սահմանված կարգով։ Դեռ պետք է ուսումնասիրել այդ նախաձեռնությունը»։ Այն, որ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններին ոչինչ չի սպառնում, դա պարզ է վաղուց, և բոլորին: Բայց այստեղ հետաքրքրական է մեր իրականությունում Ռուսաստանի Պետդումայի կոմունիստ պատգամավորների նամակի առիթով, երբ սին հույսեր են փայփայում, թե մեկ էլ տեսար Ռուսաստանը հետ վերադարձեց մեր հողերը Թուրքիայից: Նույնիսկ նման «կարևոր» դիմումների դեպքում, պաշտոնական Մոսկվան, ապացուցում է, թե ինչպես է փայփայում ու գուրգուրում Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները: Դրա վկայությունն են Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունները: Այս օրերին նույնիսկ Ռուսաստան-Ադրբեջան էներգետիկ նոր գործարքների շուրջ գործընթացներ են ծավալվում: Ադրբեջանական SOCAR-ը, պարզվում է, ուսումնասիրում է Ռուսաստանում «Ռոսնեֆտ»-ի մի շարք ակտիվները գնելու հնարավորությունը։ Այդ մասին Լոնդոնում «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը. «Հնարավոր է մի քանի շաբաթվա ընթացքում փաստաթղթերի ստորագրում։ Ակտիվների անունները կան, սակայն հավակնորդները շատ են, բոլորը ցանկանում են համագործակցել «Ռոսնեֆտ»-ի հետ»։ Աբդուլաևը հավելել է, որ SOCAR-ը մտադիր է գազ գնել ռուսական «Գազպրոմ»-ից, և որ գնված գազը կարող է Ադրբեջանին օգնել պահպանելու նավթի արդյունահանումը երկրում։ Աբդուլաևի խոսքերով՝ Ադրբեջանի նավթի արդյունահանումը մեծացնելու համար ներկայումս կարիք ունի հավելյալ ծավալի գազ. «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Առաջարկներ ենք արել «Գազպրոմ»-ին, սպասում ենք պատասխանին։ Մենք համաձայն ենք գազ գնել յուրաքանչյուր ծավալով, որը կարող է տալ «Գազպրոմ»-ը։ Մենք խնդիր չունենք գների հետ»։ Իսկ ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջան կարող է նավթի ծավալների մի մասը, որը Ռուսաստանի տարածքով տարանցումով ուղղվում է եվրոպական շուկա, ուղղել դեպի Իրան։ Այդ մասին Լոնդոնում լրագրողների հետ զրույցում հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը։ Պատասխանելով «Բաքու-Նովոռոսիյսկ» նավթամուղով ուղարկվող նավթի մի մասն Իրան ուղղելու հնարավորության մասին հարցին՝ Ադբդուլաևը հայտարարել է. «Բնականաբար կարող է։ Սակայն դա սարսափելի չէ։ Դա դիվերսիֆիկացիա է»։ SOCAR-ը 2016 թվականի հունվարին «Բաքու-Նովոռոսիյսկ» խողովակաշարով արտահանել է 258 տոննա նավթ, մինչդեռ 2015 թվականի հունվարին դա կազմել է 169.510 տոննա։ 2015 թվականին SOCAR-ն այդ խողովակաշարով արտահանել է 1.27 միլիոն տոննա նավթ, իսկ 2014 թվականին՝ 932.160 տոննա նավթ։ Այնպես որ, Ռուսաստան-Ադրբեջան բարեկամական հարաբերություններին, ինչպես երևում է, ոչինչ, չի սպառնում, դրանք անսասան են: Մետաքսյա Շալունց

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am