ԱՄՆ-ը ահազանգեց ԼՂ-ում պատերազմի վտանգի մասին

ԱՄՆ-ի Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլափերը հանդես է եկել ամենամյա զեկույցով, որում անդրադարձել է նախկին ԽՍՀՄ-ի տարածքում ծագած հակամարտություններին: Ջ. Քլափերն իր ամենամյա զեկույցում նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը 2015-ին մնացել է բարձր: «Բաքվի շարունակական վերազինումը՝ զուգորդված Ադրբեջանի տնտեսական պայմանների վատթարացման հետ, 2016-ին մեծացնում են հակամարտության սրման հավանականությունը: Ադրբեջանի հրապարակային մերժողականությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պահանջներից հրաժարվելու հարցում և Հայաստանի դժկամությունը իր հսկողության տակ գտնվող տարածքները հանձնելու հարցում շարունակելու են բարդացնել խաղաղ կարգավորման հնարավորությունը»,- արձանագրում է Ջեյմս Քլափերը: ԱՄՆ-ում, այսպիսով, անհանգստացած են ԼՂ սառեցված հակամարտությունը կարող է սրվել: Սառեցված բոլոր հակամարտությունները իրական հակամարտության վերածվելու մնայուն վտանգի առջև են, և Լեռնային Ղարաբաղի խնդիրն այդ թվում բացառություն չէ, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ասում է Ամերիկյան ձեռնարկատիրություն հաստատության վերլուծաբան Մայքըլ Ռուբինը. «Ակտիվ հակամարտությունն անշուշտ Վաշինգտոնի ուշադրությունն է գրավելու, սակայն, նույնիսկ այդ դեպքում միջնորդներն արձագանքելու են իրավիճակին, այլ ոչ թե ապահովելու դրա երկարատև կարգավորումը»: ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլափերն իր զեկույցում անհանգստություն էր հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ: Նա, այնուհետև, անդրադառնալով Մոսկվայի գործողություններին՝ նշել է, որ Վլադիմիր Պուտինը Ստալինից հետո Ռուսաստանի առաջին առաջնորդն է, ով ընդարձակել է Ռուսաստանի տարածքը. «Միևնույն ժամանակ, Մոսկվան կանգնած է իրական տնտեսական անկման իրականության առջև, որը մեծամասամբ առաջացել է նավթի գների նվազման և պատժամիջոցների արդյունքում»: Գալով Ռուսաստանի հետ Հայաստանի սերտ կապերին՝վերլուծաբան Մ. Ռուբինը նշում է, որ դրանք ոչ միայն քաղաքական կամ ռազմական, այլև՝ պատմամշակութային են. «Այսպես, Ռուսաստանը չունի Հայաստանի վրա մեծ ճնշում գործադրելու կարիք, որովհետև հայերից շատերը ռուսամետ են, եթե ոչ քաղաքական, ապա գոնե՝ մշակութային առումով»: Միևնույն ժամանակ, արտաքին քաղաքականության ոլորտում Երևանին անհրաժեշտ է համաշխարհային հանրությանը հավաստել, որ այն կարող է Մոսկվայից անկախ գործել, նշում է փորձագետը: Այդ կապակցությամբ Ռուբինը նաև ընդգծում է, որ ԱՄՆ-ը նույնպես պետք է իր կողմից ավելի ակտիվ քաղաքականություն վարի Հարավային Կովկասում. «ԱՄՆ-ին անհրաժեշտ է շատ ավելի մեծ դեր խաղալ այս տարածաշրջանում, ինչպես քաղաքական, այնպես էլ՝ դիվանագիտական և մշակութային առումներով»: Վաշինգտոնը, փաստացի, ահազանգել է այս տարում ԼՂ պատերազմի բռնկման վտանգի մասին: Ուշագրավն այն է, որ միաժամանակ ԱՄՆ-ը, ընդգծում է Հարավային Կովկասում Վաշինգտոնի ակտիվացման անհրաժեշտությունը: Ընդհանրապես, վերջին շրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասում վկայում է այն մասին, որ ամերիկյան կառավարությունը փորձում է այնպիսի բալանս ապահովել, որի առկայության պայմաններում Ռուսաստանի օգտին չլինի առավելությունը: Նման բալանսի կարիք իսկապես կա, որովհետև բացառապես ռուսական ազդեցության ամրապնդումն, իրապես մեծացում է ղարաբաղյան պատերազմի վտանգը: Սա են գիտակցում Վաշինգտոնում, և փորձում հակազդել դրան, և գիտակցում են նաև Ադրբեջանում, այդ է պատճառը, որ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները բավական լարված են վերջին շրջանում: «Մենք դժգոհ ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքից», օրերս կրկին հայտարարեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը. «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի: Պահանջում ենք, որպեսզի Մինսկի խումբը իր գործունեությունը կառուցի հենց այդ ուղղությամբ: Ադրբեջանական հողերը օկուպացված են: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամներ ղեկավարում են Մինսկի խումբը, բայց, չնայած դրան, ոչ մի տեղաշարժ չի եղել»: «Համանախագահների նամակը Ստրասբուրգ միայն ծիծաղ է հարուցում: Ես բողոքով նամակներ եմ ուղարկել համանախագահ երկրների ԱԳՆ-ներ, որոնցում նշել եմ, որ ԼՂ-ի հետ կապված ցանկացած հարցի հրատապություն հաղորդելը մեր անձնական գործն է: Ոչ ոք չի կարող խառնվել դրան: Նրանք չեն կարող ճնշում գործադրել եվրոպացի խորհրդարանականների վրա: Դա անտրամաբանական է», - ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ անդրադառնալով ԵԽԽՎ հակահայկական երկու բանաձևերի նախագծերի քննարկման նախաշեմին ԵԱՀԿ-ի ՄԽ-ի համանախագահների հրապարակած հայտարարությանը: Հունվարի 22-ի հայտարարությունում, հիշեցնենք, ԼՂ կարգավորման միջնորդները ԵԽԽՎ-ին կոչ էին անում չանել քայլեր, որոնք կարող են վնասել ԼՂ-ի խաղաղ կարգավորման բանակցությունները։ Այժմ, Ադրբեջանը փորձում է պարզել ԵԽԽՎ-ում ԼՂ-ի վերաբերյալ բանաձևի չընդունման հարցում Վիկտորյա Նուլանդի հնարավոր դերակատարությունը: Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատանը հանձնարարվել է պարզել ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդի դերը ԵԽԽՎ-ում ԼՂ-ի վերաբերյալ բանաձևի չընդունման հարցում, երեկ ասել է Մամեդյարովը. «Մեր դիվանագիտական ներկայացուցչությունը աշխատանքներ է իրականացնում Կոնգրեսի ու Սպիտակ տան հետ։ Այդ աշխատանքի արդյունքներով էլ կտարածվի ավելի հանգամանալից տեղեկատվություն»։ Ավելի վաղ ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել էր, որ Վիկտորյա Նուլանդը դերակատարություն է ունեցել նրանում, որ ԵԽԽՎ-ն հունվարի 26-ին չի հաստատել ԼՂ-ի վերաբերյալ երկրորդ բանաձևը։ Խոսքը բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի մասին է։ ​​Թամար Բագրատունի

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am