Թոմաս դե Վաալ. Ալիևի հաշվարկները կարող են փոխվել, եթե փոխվեն հանգամանքները. Civilnet

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտը քննարկում էր կազմակերպել Հայաստան-Ադրբեջան ստատուս-քվոյի վերաբերյալ «Կարնեգի» հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալի հետ: «Սև այգի» և «Կովկաս» գրքերի հեղինակ Դե Վաալը պատասխանում է վաշինգտոնաբնակ լրագրող, Հարավային Կովկասի հարցերով մասնագիտացած փորձագետ Focus on Karabakh-ի խմբագիր Էմիլ Սանամյանի հարցերին։ – Ձեր վերջին վերլուծության մեջ Դուք նշում եք, որ երբ խոսքը վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ուշադրության կենտրոնում պետք է լինի «աստիճանական փոփոխությունը»: Ի՞նչ աստիճանական փոփոխության մասին է խոսքը։ Նախ նշեմ, թե որքան դժվար է Ղարաբաղյան համատեքստում աստիճանական փոփոխության հասնել։ Հակամարտությունների գծով բազմաթիվ փորձագետներ նշում են, որ հակամարտությունը գրչի մեկ հարվածով չի լուծվում։ Փոխարենը, հակամարտությունները տարիների ընթացքում տարբեր քայլերի և փոխզիջումների շնորհիվ աստիճանաբար թշնամանքից ձևափոխվում են մի իրավիճակի, որտեղ կողմերը միմյանց որպես սպառնալիք այլևս չեն դիտարկում, և ի վերջո պատերազմական իրավիճակին փոխարինելու է գալիս խաղաղությունը։ Դրան ականատես ենք եղել Հյուսիսային Իռլանդիայում, թեև այն ևս դեռ 100 տոկոս լիարժեք չէ։ Նմանապես, Կիպրոսը ևս այդ ճանապարհին է: Իրավիճակը շատ է փոխվել 20 տարի առաջվա համեմատ՝ շնորհիվ վստահության ամրապնդման միջոցների, ինչպիսիք են [Կիպրոսում] «Կանաչ գծի» բացումը 2003թ.: Այնպես որ, իդեալական տարբերակում լավ կլիներ տեսնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քայլ առ քայլ լուծումը փոխզիջումների միջոցով, օրինակ՝ հայկական կողմը հրաժարվեր Ղարաբաղից հարավ-արևելք ընկած շրջաններից մեկից՝ տրանսպորտի և կապի վերագործարկման կամ ղարաբաղցիներին ավելի մեծ իրավունքների շնորհման փոխարեն։ Բայց ես այնքան միամիտ չեմ՝ հավատալու, որ դա այժմ հնարավոր է։ Հակամարտությունում անվտանգությունը կարևոր գործոն է, և այդ տեսակի որևէ զիջում երկու կողմից էլ կդիտվի որպես դավաճանություն կամ ազգային անվտանգության շահերի անտեսում: Այսպիսով, աստիճանական փոփոխություն ասելով՝ նկատի ունեմ դրանից ավելի փոքր քայլեր. հրադադարի մանդատի ամրապնդում և շփման գծի երկայնքով ծանր հրետանու հետ քաշում (հայկական կողմի պահանջով), որը կուղեկցվի ավելի համակարգված, քաղաքական էական բանակցությունների մեկնարկով (ադրբեջանական կողմի պահանջով): Սրա շուրջ փոխհամաձայնություն կարծես թե կայացել էր անցյալ մայիսին Վիեննայում, և դա պետք է լինի լարվածությունը թուլացնելու հիմքը։ -Երբ խոսքը վերաբերում է հայկական կողմին, դուք վերջերս նշել եք, որ պետք է ավելին արվի՝ գնահատելու պատերազմի արդյունքի վերաբերյալ Ադրբեջանի ցավը, ներառյալ՝ կորցրած տարածքները: Այդ առումով, ի՞նչ իրատեսական քայլեր կարող է ձեռնարկել հայկական կողմը։ Կրկին նկատի ունեմ իդեալական սցենարները։ Կարծում եմ, որ Ղարաբաղի շուրջ հակամարտության դինամիկան և Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության մեծ մասը պայմանավորված է այն հանգամանքով, որ հայկական կողմը կարծես գոհ է ստատուս-քվոյից, իսկ այդ ստատուս-քվոն նշանակում է, որ միջազգայնորեն ադրբեջանական խոշոր տարածքներ, որտեղ ավելի քան կես միլիոն մարդ էր ապրում (ես չեմ խոսում հենց Լեռնային Ղարաբաղի մասին)․ հայկական ուժերի վերահսկողության տակ են և ավերված վիճակում։ Հայերը պետք է հիշեն (և ասեն աշխարհին, որ հասկանում են), որ իրենց խնդիրը տուն-տեղը կորցրած այդ մարդկանց հետ չէ, որոնք արժանի են վերադառնալու իրենց հողերը։ Նյութի մանրամասները կարդացեք Civilnet–ի  կայքում

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Քաղաքացիները մնացել են գետի մյուս կողմում. Ընդդիմադիր գործիչներիս խնդիրը պետք է լինի մերկացնել նիկոլական ստերը, պայքարել նիկոլիզմի դեմ Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Մեր անունից կեղծ տեղեկություններ են տարածվում․ ահազանգում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը. վերջինը կողաշրջվել է «Այ ողորմելի ոչնչությու՛ն», դու կարո՞ղ ես կանգնել Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի դիմաց (video) «Նիկո՛լ, լավ լսիր՝ մենք հաղթել ենք․․․ ընդդիմադիր լիդերնե՛ր, ձեզ եմ դիմում»․ քաղաքացի (video) Ռոբերտ Քոչարյանը գիտի՝ ինչու Պուտինը դեռ չի շնորհավորել Փաշինյանին (video) «Ոչնչությու՛ն», հիմա ինձ լսի՛ր՝ Քոչարյանը, Ծառուկյանը, Սամվել Կարապետյանի դա չեն արել. քաղաքացի (video) «Նիկո՛լ, դե հենց հիմա Ալիևին ասա', գոռա՛՝ կզցնելու եմ, բոմժ եմ սարքելու».Արամ Սարգսյան (video) « «Հայաստան» դաշինքը կվերցնի՞ մանդատները»․ Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունը (video) «Հենց Ռուսաստանը վերջնական պատժի Փաշինյանին, ծանր քայլերի են դիմելու»․ Դերենիկ Մալխասյան (video) Գեղաշենի սարերում «UAZ»-ը մոտ 30 մետր գլորվել է ձորակը. վարորդը մահացել է Արդյո՞ք սարքերի աշխատանքին միջամտություն է եղել․ շարունակվում եմ խախտումների բացահայտումը. Մելոյան Իշխանափոխություն պիտի լինի, որ հարցը լուծվի․ Փաշինյանի երեսից ա, ինքը գնում ա Թուրքիա․ գյուղատնտես (video) Կիրանց-Ոսկեպար ճանապարհի հատվածներն Ադրբեջանին հանձնելով` կխաթարվի Իջեւան-Նոյեմբերյան տրանսպորտային կապը Աբսուրդ է․ չկա այդքան փող․ կամ Փաշինյանը թոշակառուներին սոված է թողնելու, կամ․․․ Ռոբերտ Քոչարյան (video) ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանի անձնական որոշումն է. «Հրապարակ» Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու Իրանի խորհրդարանի խոսնակը կարևորել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալը Հենց այդ հայտարարության համար պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի․ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (video) 2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել «Ինչպես քննիչները փախան Զարուհի Փոստանջյանից» (video) #ՈՒՂԻՂ. «Պատժվելու՛ է ու վերջ…». Ռոբերտ Քոչարյանն՝ առաջիկա անելիքների մասին (video) «ՎԱԶ 21703»-ը Դավթաշենում վրաերթի է ենթարկել հետիոտնին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am