Քրդամետ կուսակցությունը Թուրքիայում բողոքարկել է հանրաքվեի արդյունքները
Թուրքական Diken գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունից հետո քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ևս պաշտոնապես դիմել է բարձրագույն ընտրական հանձնաժողով` պահանջելով չեղյալ համարել սահմանադրական հանրաքվեի արդյունքները: Վերջիններս ուշադրություն են հրավիրել այն ընտրախախտումների վրա, որոնք արվել են հանրաքվեի ընթացքում. դրանք են` ընտրատեղամասերում իրենց աշխատակիցներին չգրանցելը, նրանց աշխատանքին խոչընդոտելը, կալանավորելը, տարբեր գյուղերում քվեարկության ուղղորդումները: Ուշադրության են արժանի նաև անկնիք քվեները վավեր ճանաչելու փաստի վրա` ընդգծելով, որ տեղեկություններ կան, թե քվեատուփերը բացելուց հետո հայտնաբերված այդ քվեներն ավելի ուշ կնքվել են:
