Մեյը չի մասնակցի նախընտրական հեռուստաբանավեճերին
BBC - ի եթերում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է,որ հրաժարվել է մասնակցել վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններին նախորդող հեռուստաբանավեճերին, կսահմանափակվի ընտրազանգվածի հետ հանդիպումներով։ Վաղաժամկետ ընտրությունների անցկացումը պետք է ընդդիմադիր կուսակցություններին խանգարի՝ խափանելու Եվրամիությունից թագավորության դուրս գալու ՝Brexit-ի գործընթացը ,ասել է նա և հավելե,որ երբ գործը հասավ 50-րդ հոդվածի (Լիսաբոնի պայմանագրի) կիրառմանը, պարզ դարձավ, որ մի շարք ընդդիմադիր կուսակցություններ Վեսթմինսթերում փորձեցին «վիժեցնել Brexit-ի գործընթացը»: «Ժողովուրդը միավորված է այդ նպատակի շուրջը: Հասարակայնությունը ցանկանում է, որ մենք իրականացնենք Եվրամիությունից դուրս գալը եւ ապագայում կառուցենք ավելի ուժեղ Մեծ Բրիտանիա»,-ընդգծել է Մեյը:
