Մոսկվայում ադրբեջանցին Audi մեքենայից կրակ է բացել
Մոսկվայում իրավապահները ձերբակալել են վարորդի, որը Հյուսիսային Բուտովոյում՝ Մոսկվայի օղակաձև ավտոմոբիլային ճանապարհին, տրավմատիկ ատրճանակից կրակ է բացել մեկ այլ ավտոմեքենայի վրա: Գործակալության զրուցակցի խոսքով՝ «02» ծառայություն է դիմել ականատես, որը հայտնել է, որ Մոսկվայի օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի 35-րդ կիլոմետրի վրա Audi A8 ավտոմեքենայով անհայտ անձը մի քանի անգամ կրակել է Toyota Camry մեքենայի ուղղությամբ: Audi-ի վարորդը 35-ամյա ադրբեջանցի է, որն ապրում է ՌԴ մայրաքաղաքում:
