Գյումրիում անհանգիստ իրավիճակ է. Զինված ռուս զինծառայողին կարելի էր արագ գտնել

Որքան էլ Գյումրիի ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը փորձում է գյումրեցիներին հանգստացել, թե ռազմաբազայից փախուստի դիմած զինծառայողը զինված չէ, բայց քաղաքում անհանգստություն կա, քանի որ որոշ լուրերի համաձայն՝ նա զինված է:Այս մասին Lragir.am-ին փոխանցեց Գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը:Հիշեցնենք, որ Գյումրիի ռուսական ռազմաբազայից փախուստի դիմած ռուս պայմանագրային զինծառայողը դեռևս չի գտնվել: Ոստիկանությունը հայտարարել է, որ նա 1982 թվականին ծնված Դմիտրի Լոշմանովն է, ով ապրիլի 16-ին՝ ժամը 9:30-ի սահմաններում, դուրս է եկել զորամասից և չի վերադարձել: Ըստ ոստիկանության՝ Լոշմանովը զորամասից դուրս է եկել գնումներ կատարելու նպատակով:«Ռուսական կողմը, ճիշտ է, քաղաքի բնակչությանը փորձում է հանգստացնել, որ զինծառայողը զենքով չէ, այսինքն՝ Պերմյակով-2-ի մասին խոսք լինել չի կարող, բայց կան նաև տեղեկություններ, որ զինծառայողը զինված է եղել: Երեկ կոնկրետ ես քաղաքում մի քանի ռուս զինվորականների խմբերի եմ տեսել, ովքեր Լոշմանովի նկարն իրենց ձեռքին շրջում էին քաղաքում, մտնում էին համապատասխան օբյեկտներ, որտեղ ռուս զինվորականները սիրում են ժամանակ անցկացնել, ճշտում, արդյոք աշխատակիցները տեսել են այդ զինծառայողին, թե ոչ: Այնպես որ, ռուսական կողմն այս անգամ ավելի բաց է աշխատում: Բայց անհանգստացնող է փաստը, որ փոքր Գյումրիում ռուս զինվորը կարող է կորել և օրերով չեն կարող նրան գտնել: Այնինչ, նրան ժամերի ընթացքում կարելի էր հայտնաբերել», ասաց Համբարյանը: Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը վերահսկողության թուլության մասին է փաստում: Պերմյակովի դեպքից հետո ռուսական կողմը խոստացել էր ավելի խիստ վերահսկողության տակ պահել Ռուսաստանից Հայաստան ծառայության եկող անձանց, բայց այս իրավիճակն է:“Բացի այդ, պետք է ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ի տարբերություն Պերմյակովի, Լոշմանովը պայմանագրային զինծառայող է: Այսինքն՝ նա շարքային  զինվորական չէ, որին զորակոչել են հեռավոր գյուղերից, որ ինքը անբարենպաստ ընտանիքից լինի կամ հոգեկան հիվանդ և նման քայլի դիմի: Եվ սրանով ևս մեկ ապացույց, որ այն խնդիրը, որը դրված էր, թե Պերմյակովը շարքային զինծառայող է եղել և հենց դրանով է պայմանավորված նրա կատարած հանցագործությունը, այդպես չէ: Ռուսական կողմը խոստացել էր, որ հետագայում պայմանագրային զինծառայողներ կուղղի Հայաստան, և հանցագործությունները կնվազեն, այդպես չեղավ: Լոշմանովը հենց պայմանագրային զինծառայող է”,- ասաց Գագիկ Համբարյանը:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video) Կռիվ ՔՊ–ականների ու քաղաքացու միջև․ «Ու՞մ վրա է մատ թափ տալիս» (video) «Պայթեցնեմ Նիկոլի փուչիկը»․ Ո՞ր դեպքում Հայաստանը կարող է դառնալ ԵՄ անդամ․ Արմեն Աշոտյան «Նիկո՛լ, քեզ եմ ասում` էս նկարը՝ ծնողներիս քանդած գերեզմանը, աչքդ եմ կոխելու». Անաստաս Իսրայելյան (video) Իրանը պայմաններ է դրել Թրամփի առաջ․ ի՞նչ է առաջիկա ժամերին որոշվելու (video) «Սյունիքում Նիկոլը խայտառակվել է ու սկսել սարսափելի բաներ գոռալ»․ Մանուել Մանուկյան (video) Քարոզչական պաստառ՝ Էջմիածնի բազմաբնակարան շենքի վրա․ Հետք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am