«Գնի՛ր ամերիկյանը,վարձի՛ր ամերիկացիներին». Թրամփը հրամանագիր է ստորագրել
«Գնի՛ր ամերիկյանը և վարձի՛ր ամերիկացիներին» (Buy American and Hire American),սա այն հրամանագիրն է ,որ ներկայացվում է որպես Թրամփի «Ամերիկա՛ն ամենից առաջ» (Ameica First) նախընտրական կարգախոսի շարունակություն:ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր հրամանագիրը կոչված է պաշտպանելու աշխատանքի ազգային շուկան եւ խթանելու երկրում թողարկված ապրանքների գնումը: Այս մասին հաղորդել է Սպիտակ տունը: Դրանում չկան կոնկրետ ցուցումներ. այն կոչված է պաշտպանելու ամերիկացի աշխատողներին եւ ամերիկյան ապրանքներն արտասահմանյան մրցակցությունից եւ այդ նպատակով պատվիրում է հետազոտություններ կատարել շուկայում՝ ԱՄՆ-ի արտադրանքի դիրքերի բարելավման համար: Փաստաթուղթն առաջարկում է խստացնել «H-1B» աշխատանքային այցագրեր տալու կանոնները, որոնցով տարեկան երկիր է ժամանում շուրջ 85 հազար օտարերկրացի:
