ԻՊ պարագլխին ձերբակալել են Սիրիայում.ԶԼՄ-ներ
The Baghdad Post-ը` հղում անելով Անվտանգության և տեղեկատվության եվրոպական վարչությանը (DESI) հայտնում է,որ ռուսական և սիրիական միավորված զինված ուժերը Սիրիայի տարածքում ձերբակալել են ԻՊ ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիին: DESI-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ դա տեղի է ունեցել, երբ Ալ-Բաղդադին իրաքյան զորքերի գրոհի պատճառով հեռացել է Մոսուլից:
Իրականացված գործողությունների մանրամասները դեռևս չեն ներկայացվում, սակայն եվրոպական կառույցից հայտնել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է կատարվածն օգտագործել հաջորդ Ժնևյան կոնվենցիայի ժամանակ: