Լատվիայում կտեղակայվի ՆԱՏՕ-ի գումարտակ
ТАСС-ը` հղում անելով Կանադայի ազգային պաշտպանության նախարարությանը հայտնում է,որ Կանադան և Լատվիան ստորագրել են Լատվիայում ՆԱՏՕ-ի գումարտակ տեղակայելու տեխնիկական հարցերի վերաբերյալ համաձայնագիրը,փաստաթուղթը ստորագրել են Կանադայի և Լատվիայի պաշտպանության նախարարներ Հարջիթ Սինգհ Սաջանն ու Ռայմոնդս Բերգմանիսը: «Այս իրադարձությունը ևս մեկ քայլով մերձեցրել է կանադացի զինվորականների ժամանումը Լատվիա` Ալբանիայից, Իտալիայից, Լեհաստանից, Սլովենիայից և Իսպանիայից մեր գործընկերների հետ», - հայտնել է Սաջանը:
