«Հակոբը կռված տղա էր, պատերազմի մասնակից, բայց վատ էին ապրում, ինքը հովվություն էր անում, չնայած տարիքը մեծ չէր: Ջահել էր` 54 տարեկան: Լավ է գոնե պսակված երեխեք ուներ, գոնե խիղճը հանգիստ էր, չնայած պատերազմը հոգում մեջ էր...»,-Հայելի .am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի համայնքապետ Անդրանիկ Բաբայանը:
Գյուղապետի փոխանցմամբ` Հակոբ Համբարձումյանը Վազգենաշենում կնոջ հետ էր բնակվում, երկու դուստրերն ամուսնացած են:Գյուղապետը փաստեց, որ մարդիկ ապրում էին հանգիստ ու իրենց առօրյան դասավորում էին աշխատանքի ու նվիրումի միջոցով:
«Կինն էլ օգնում էր իրեն, ոչխար էին պահում: Ազատամարտիկների միության անդամ, վետերան էր»,-ընդգծեց Բաբայանը:
Գյուղապետը փաստեց, որ բոլորի համար ցավալի է այս մահը: Բաբայանը նկատեց, որ ազատամարտիկի համար ամեն դեպքում ցավալի է` դավադիր գնդակից խոցվելը:
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմանում, հակառակորդի կողմից «ԻՍՏԻԳԼԱԼ» տեսակի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել քաղաքացիական անձ, ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ, հովիվ, 1962թ. ծնված Հակոբ Համբարձումյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Աստղիկ Ավագյան
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը