Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել Էրդողանին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և շնորհակալություն է հայտնել Էրդողանից Ուկրաինայի անկախությանը և տարածաքային ամբողջականությանը սատարելու համար: «Առաջնորդները քննարկել են հետագա քայլերը՝ ուղղված երկու պետությունների միջև ռազմավարական գործընկերությունը խորացնելուն: Այս ենթատեքստում նրանք նշել են Ուկրաինայի և Թուրքիայի միջև Գերագույն մակարդակի ռազմավարական խորհրդի 6-րդ նիստի կարևորությունը, որն անցկացացվելու է Կիևում»,-ասվում է Ուկրաինայի նախագահի մամուլի հաղորդագրության մեջ:
