«Ամեն րոպե շենքից քարերը փլվում են, լցվում են մեզ վրա» /տեսանյութ/

Սիսակյան 3 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի 8 բնակիչներ բողոքում են, որ քաղաքապետարանը վերաբնակեցման ծրագրով իրենց հետ կնքած  պայամանգիրը խախտելով՝ պայմանավորվածից պակաս  սենյակներ ունեցող բնակարաններ է հատկացնում: «Ինձ, որպես փախստական, մի սենյակ են տվել Սիսակյան 3 հասցեում: Ընթացքում կողքի սենյակն էլ են հատկացրել, 20 տարի ապրել եմ, հիմա էլ ասում են՝ հանձնի քաղաքապետարանին: Ինը հոգով ենք ապրում, ինձ այսօր ընդամենը մեկ սենյականոց բնակարան են տալիս: Ինչպե՞ս են պատկերացնում` մենք ո՞նց ենք էդ մի սենյականոց բնակարանում ապրելու»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Իռա Սարդարյանը: Սարդարյանը այլև չի վստահում պատկան մարմիններին, բայց իր խոսքով՝ պայքարելու է մինչև վերջ: «Այս երկրում արդարություն չկա, մեզ համապատասխան փոխհատուցում չեն տալիս»,- ընդգծում է հուսահատ կինը: Բողոքողներից Մարինե Կարապետյանի ընտանիքին էլ որևէ բան չեն հատկացնում. «Իսկ ինձ ընդհանրապես որևէ բան չեն տալիս, ասում են` չի հասնում, բայց ինչի՞, չեմ հասկանում: Շենքն ամբողջությամբ կիսաքանդ վիճակում է, մի օր փուլ է գալու մեր գլխին, բայց այնպիսի պայմաններ չեն առաջարկում, որ համաձայնության գանք»,-նկատեց Կարապետյանը: «Ամեն րոպե շենքից քարերը փլվում են, լցվում են մեզ վրա: Շենքը իրար է գալիս, քանդվում է, բայց ոչ մեկի պետքը չէ: Սանհանգույց չկան շենքում, տանիք` ընդհանրապես»,- ասացին բնակիչները: Վերջիններս փաստում են, որ կամ պատկան մարմինները կլսեն իրենց, կամ իրենք կմնան վթարային շենքում՝ պատրաստ մահանալու քանդվող շենքի պատերի մեջ: Աստղիկ Ավագյան Մանրամասները՝ տեսանյութում:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Անձրև, ամպրոպ և կարկուտ. Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի Սամվել Կարապետյանի ուժը վերցնելու՞ է մանդատները. պարզաբանում (video) ՔՊ-ն ձայներ է կորցնում․ բացահայտենք իրական պատկերը․ Գոհար Մելոյան (video) Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ զենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել Լիբանանի և Սիրիայի վրա Իսրայելի հարձակումները սպառնալիք են Թուրքիայի համար. Էրդողան ՀՀ-ն ՀԱՊԿ լիիրավ անդամ է, իսկ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ՀՀ-ի ընտրության հարցն արդեն արդիական է․ Լավրով Մեզ խոսքի իրավունքից «զրկողներին» կասեմ` փախեք. Լևոն Զուրաբյան Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը համակցված գրավով՝ 20 մլն դրամ Մեր ձայնը գողացողնե՛ր, մենք ամեն քայլի գնալու ենք, «շանսատակ» եք լինելու. Անաստաս Իսրայելյան (video) #ՈՒՂԻՂ. Փաշինյանը կեղծել է ընտրությունները և պիտի գնա. Լևոն Զուրաբյան (video) Սպասե՛ք․ Մոսկվան չի պատրաստվում հանդուրժել Հայաստանի այս քայլերը․ Մարիա Զախարովա (video) ՇՏԱՊ․ Ի՞նչ է սպասվում Գագիկ Ծառուկյանին ու ԲՀԿ-ին․․․ (video) «Այ քայլող մսագու՛նդ», դուք չեք հաղթել, ձեզ․․․ քաղաքացի (video) Դատվելու եք․ նոր ընտրակեղծիքներ եկան․ Էդմոն Մարուքյան (video) Խայտառակ բացահայտումներ․ ի՞նչեր է արել ՔՊ-ական հանձնաժողովի նախագահը․ վստահված անձ (video) «ՔՊ-ականները վախեցած են. իրենք գիտեն՝ սրա տակից դուրս չեն գալու». քաղաքացի (video) «Ընդդիմությունը ջախջախիչ ձևով հաղթել է Նիկոլին, ընտրակեղծիքների նոր բացահայտումներ են սպասվում» (video) Նիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե Հակոբյան Հայաստանում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման պահանջարկ կա. Զախարովա ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի համաձայնեցումը կարող է ամիսներ տևել. Վենս Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Զախարովա Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես ստում է, նշելով, որ Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախամբի հետ որևէ խնդիր չկա․ Լուսինե Թովմասյան Մենք նախընտրում ենք դիվանագիտական լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով․ Արաղչի «Գագիկ Ծառուկյանը մերժե՞լ է Փաշինյանի առաջարկը»․ լրագրողը՝ ՔՊ-ականին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am