Ահարոն Ադիբեկյան. Հիմա տեսնենք՝ հայերը փորձած թանն անփորձ մածունով չե՞ն փոխարինում

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնը Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ դեռ սոցիոլոգիական հարցում չի իրականացրել։ Կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն ասաց՝ պատվեր դեռ չունեն, ֆինանսավորող չկա. «Ուղղակի հենվում ենք Ազգային ժողովի ընտրությունների վրա, որտեղ երեւանցիների 49 տոկոսը ձայնը տվել է ՀՀԿ-ին, ԲՀԿ-ն չի մասնակցում, «Ելք» կուսակցությունը Երեւանում 14 տոկոս՝ մարզերի 6-ի դիմաց։ Երեւի «Ելք»-ը կլինի երկրորդը, ու հարց կլինի՝ «Ծառուկյան դաշինքի» եւ 10 տոկոս ձայները, որոնք մյուս ընդդիմադիր կուսակցություններն ունեին, վերաբաշխվեն «Ելք»-ի եւ «Երկիր ծիրանիի» միջեւ»։ – Ձեր կանխատեսումը՝ որպես սոցիոլոգ, ինչպիսի՞ն է։ – Ձայների 2/3-ը կհասնի ՀՀԿ-ին, էն էլ ես չգիտեմ՝ ոնց կկիսվի… տիկին Փոստանջյանը նման պաշտոնին հավակնող երբեք հանդես չի եկել։ Տարոն Մարգարյանը որպես հանրային քաղաքական գործիչ հանդես չի եկել։ Երեւանը մտել է համով քաղաքների ցանկը, դա բավական մեծ բան է, որպես տուրիստական երկիր՝ բավականին դարձել է գրավիչ, ամենաանվտանգ քաղաքներից մեկն է՝ գողություն, խուլիգանություն, բռնաբարություն՝ դա հատուկենտ լինի, թե չլինի։ Այդ առումով նման քաղաքի քաղաքապետ այսքան տարի, դա իրեն արդարացրել է։ Հիմա տեսնենք՝ հայերը փորձած թանն անփորձ մածունով չե՞ն փոխարինում։ – Այդքան գովեցիք Տարոն Մարգարյանին, բայց կան մարդիկ, ովքեր դժգոհ են նրանից, ցանկանում են ընդդիմադիր քաղաքապետ ունենալ։ – Գիտեմ ինչ ես ասում։ Երեւանը լրիվ չէ, որ բարեկեցիկ է, փողոցներ կան, որտեղ ասֆալտ էլ չկա կամ ասֆալտը շատ վատ է, լուսավորություն չկա, բոլորը լավ հասկանում եմ։ Ասում են՝ մենակ Կենտրոնին եք ուշադրություն դարձնում, պատմական վայրերին եւ այլն։ Բայց երբ հարցում ես անում՝ որքանո՞վ եք գոհ, 60-ից ավելի տոկոսը քաղաքապետից գոհ է։ Նենց որ, 60 տոկոսն է կարեւոր: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am