Թուրքիայի եվրոպական երազանքի վերջը մոտ է. Գերմանիայի ԱԳ նախարար
Deutsche Welle-ն հայտնում է,որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը նախազգուշացրել է Թուրքիային մահապատժի վերականգնման հնարավորության առնչությամբ` նշելով, որ մահապատժի վերականգնումը կլինի «Անկարայի եվրոպական երազանքի վերջը»: «Հենց Թուրքիայի շահերից է բխում Եվրամիությունից շատ չհեռանալը: Մոտ ժամանակներս Եվրամիությանն անդամակցության վերաբերյալ որևէ որոշում օրակարգում չի լինելու:Թուրքիան է որոշելու, թե որ ուղղությամբ շարունակի գնալ»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը:
Հիշեցնենք,որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանրաքվեի արդյունքների հայտարարումից հետո քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ եթե մահապատժի մասին որոշումը մեջլիսում անցնի, ապա ինքը պատրաստ է այն վավերացնել: Հակառակ դեպքում նա հայտարարել է մահապատժի վերականգնման հարցով հանրաքվե անցկացնելու պատրաստակամության մասին:
