Այդ սերիալները, որ մեզ մոտ են ցուցադրում, Հնդկաստանում նույնիսկ չեն նայում. Աշոտ Եդիգարյան

Դերասան Աշոտ Եդիգարյանի հարցազրույցը. – Երեւի տեղյակ եք, հիմա հայկական հեռուստաեթերում նորից հնդկական սերիալների բում է, դրանք ստվերում են թողել անգամ հայկական սերիալները, ինչո՞վ կբացատրեք դա։ – Այո, դրանք արդեն մրցում են իրար հետ։ Անցած օրը մի տխուր առիթով հավաքվել էինք, մեկ էլ մի կին այդ մահացածի թոռնիկին ասաց՝ ոնց որ Չակորը լինի։ Նայում եմ կողքերս, չեմ հասկանում՝ Չակորն ո՞վ է կամ ի՞նչ է, հետո իմացա, որ Չակորը հնդկական սերիալից մի աղջկա անուն է։ Թող ինձ ներեն մեր հեռուստադիտողները, բայց դա թույն է։ – Չե՞ք կարծում, որ հնդկական սերիալների ֆենոմենը նրանում է, որ, ի տարբերություն հայկական սերիալների, որտեղ ամեն օր տեսնում ենք ծեծուջարդ, բանդիտական ռազբորկաներ, գռեհիկ լեքսիկոն, հնդկական սերիալներում ոչ միայն դա չկա, այլ նաեւ իրենց ազգային մշակույթը, կրոնական ծեսերը կարողանում են գեղեցիկ մատուցել, որ հեռուստադիտողը դա է ընտրում։ – Այդ սերիալները, որ մեզ մոտ են ցուցադրում, Հնդկաստանում նույնիսկ չեն նայում, ես մի հնդիկի հետ խոսեցի, ասաց՝ մենք նման բաներ չենք նայում, այսինքն՝ սրանք շատ ցածր կլասի սերիալներ են։ Մինչդեռ հնդիկներն ունեն Բոլիվուդ, որտեղ նկարահանվում են նաեւ լավ գործեր, եւ այդ երգն ու պարը մատուցվում են շատ ավելի պրոֆեսիոնալ։ Ինչպես Չինաստանն իր ամենաորակով ապրանքն ուղարկում է Ամերիկա, իսկ ամենացածրորակ ապրանքը կիլոգրամով այստեղ է ուղարկում, նույնն էլ հեռուստասերիալների դեպքում է, սա է տարբերությունը՝ որակի ու անորակի։ Հետո, եթե անգամ բանդիտական միջավայր են նկարում, դա էլ պետք է իրականության հետ մի քիչ համընկնի, բանդիտը երբեք չի գա մյուս բանդիտին ասի՝ լսի, տես ինչ եմ ասում, բանդիտը խուժան չէ։ Ռոբերդ Դե Նիրոն մի քանի ամիս գնաց բերդում նստեց, որ Ալ Կապոնե խաղար, որպեսզի այդ դերի մեջ մտներ, իսկ մեզ մոտ կտեսնես՝ ինչ-որ մի դոդիկի բերել են, ու գող է խաղում, որն իսկական զավեշտ է: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am