Հրաժեշտ Աթաթուրքի հիմնած աշխարհիկ Թուրքիային, բարի գալուստ Էրդողանի երկիր

Երեկ Թուրքիայում կայացավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Խորհրդարանականից նախագահական կառավարման համակարգի անցնելու կողմնակիցները հաղթանակ տարան հանրաքվեի արդյունքներով: Քվեարկության մասնակցած քաղաքացիների ձայների 98 տոկոսի հաշվարկի արդյունքում պարզ է դարձել, որ սահմանադրական բարեփոխումներին կողմ է քվեարկել 51.3 տոկոսը, դեմ`48.6: Գերագույն ընտրական խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ Սահմանադրությանը կողմ քվեարկած քաղաքացիների թիվը 1.25 միլիոնով ավելին է, քան դեմ քվեարկածների թիվը։ Նախագահական համակարգի անցնելու կողմնակիցներն առաջատար դիրքեր են զբաղեցրել երկրի 81 նահանգից 48-ում: Թուրքիայի խոշոր քաղաքները՝ Ստամբուլը, Անկարան և Իզմիրը, նախնական տվյալներով, դեմ են քվեարկել սահմանադրական փոփոխություններին։ Դեմ քվեարկողների մեծամասնությունը քրդերով բնակեցված հարավարևելյան շրջաններից են: Նոր Սահմանադրությամբ, երկրի նախագահ Էրդողանը ստանում է աննախադեպ լիազորություններ և տեսականորեն մինչև 2029 թվականը նախագահելու հնարավորություն։ Ի դեպ, Էրդողանը հաղթանակի մասին հայտարարեց ավելի վաղ՝ չսպասելով պաշտոնական տվյալներին։ Սակայն կողմ ու դեմ քվեարկողների տարբերությունը չնչին է և ընդդիմությունը մտադիր է բողոքարկել քվեարկության արդյունքները: Երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը` Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը, պահանջում էր քվեների 60 տոկոսի վերահաշվարկ անել: Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն արդեն կասկածի տակ է դրել հանրաքվեի լեգիտիմությունը։ Մինչդեռ Էրդողանի կողմնակիցներն ասում են, որ հանրաքվեն կօգնի արդիականացնել երկիրը, սակայն նրա հակառակորդները վախենում են ավտորիտարիզմի աճից։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանրաքվեից հետո հայտարարել է մահապատժի վերադարձման հարցը կառավարության հետ քննարկելու պլանների մասին։ Ելույթ ունենալով Ստամբուլում՝ քաղաքական գործիչն ընդգծել է իր մտադրությունը «անհապաղ» սկսելու համապատասխան քննարկում վարչապետի և ընդդիմադիր առաջնորդի հետ։ Մահապատիժը Թուրքիայում չեղարկել են 2002թ. այն բանի համար, որպեսզի պետությունը համապատասխանի ԵՄ-ին անդամակցելու չափորոշիչներին։ Մինչդեռ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կարծում է, որ ժողովրդավարության պատմության մեջ նոր էջ է բացվել։ «Ես երախտապարտ եմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիին և ողջ թուրք ժողովրդին՝ աջակցության համար։ Ժողովուրդն ընտրել է կառավարման նախագահական ձևը։ Մենք կպաշտպանենք ժողովրդի միասնությունը։ Ոչ ոք չի պարտվել հանրաքվեում, հաղթել է միայն Թուրքիան»,-ասել է վարչապետը։ Նա նշել է, որ այսուհետ Թուրքիան ավելի ուժգին կպայքարի թշնամիների հետ ներսում և դրսում, կշարունակի ինտենսիվ զարգանալ։ Թուրքիայի համար կշարունակի ռազմավարական առաջնահերթություն մնալ Եվրամիությանն ինտեգրվելու քաղաքականությունը, Le Figaro թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն: Նրա խոսքով՝ Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունների թեման շարունակում է մնալ եվրոպական ԶԼՄ-ներում ամենաշատ քննարկվողներից մեկը: Նա նաև նշել է, որ Եվրոպայում հնչող մի շարք հայտարարություններ առաջացնում են Անկարայի անհանգստությունը: Նա նաև ընդգծել է, որ Եվրոպային անհանգստացնում է Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցումը: Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան իբրև թե հետևում է Եվրոպական միության մասին պայմանագրի բոլոր չափորոշիչներին, սակայն ԵՄ մի շարք երկրներ արհեստական խոչընդոտներ են ստեղծում անդամակցության ճանապարհին: «Այսինքն, Անկարան պատրաստ է երկխոսության: Գործընթացը ձգձգող կողմը Եվրամիությունն է»,-հավելել է նա: Նա նաև նշել է, որ Թուրքիայի շնորհիվ անօրինական ներգաղթյալների հոսքը եվրոպական երկրներ հասել է նվազագույնի: Ստամբուլի մի քանի շրջանների բնակիչները արտասովոր բողոքի ակցիա են անցկացրել հանրաքվեի արդյունքների դեմ։ Մարդիկ իրենց տների պատուհաններից դուրս հանած կաթսաներն ու թավաները՝ հարվածում են դրանց։ Նման բողոքի ակցիաներ նկատվել են քաղաքի առնվազն 4 շրջաններում։ Ցուցարարների ոչ մեծ խմբեր էլ դուրս են եկել փողոցներ։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը նշել է, որ Թուրքիայում ապրիլի 16-ին անցկացված սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի արդյունքների ոչ մեծ տարբերությունից ելնելով՝ երկրի իշխանությունները պետք է զգույշ լինեն իրենց հետագա գործողություններում. «Չափազանց կարևոր է ապահովել դատական համակարգի անկախությունը՝ իրավունքի գերակայության սկզբունքին համապատասխան։ Եվրոպայի խորհուրդը, որի լիիրավ անդամ է Թուրքիան, պատրաստ է աջակցել երկրին այդ գործընթացում»։ Այսպիսով, սահմանադրական հանրաքվեի արդյունքները ենթադրում են հեռացում եվրոպական արժեքներից, Քեմալական Թուրքիայից ու դեպի Էրդողանական Թուրքիա` դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: Մետաքսյա Շալունց

դիտվել է 75 անգամ
Լրահոս
S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Առանց դրոշ ու՞ր էիք գնում, Սամվել Կարապետյան․ Անժելա Թովմասյան (video) Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Հիշեցում. Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրքական աղբյուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am