Սփյուռքահայ գործարարն ինչո՞ւ է ոտնահարում Արթիկի երեխաների իրավունքները

  Հարգելի Վարդան Սրմաքեշ, Շվեյցարիայում Ձեր մտքով կանցնի՞ տեքստիլ գործարանի համար դպրոցի շենք սեփականաշնորհել Արթիկի քաղաքապետ, հանրապետական Մխիթար Վարագյանը Արթիկի թիվ 4 դպրոցի միավորումը այլ կրթական հաստատությանը և շենքը սփյուռքահայ ներդրողին հանձնելը դիտարկում է մարզի հնգամյա զարգացման ծրագրերի տիրույթում: Այս երևույթը շատ վտանգավոր նախադեպ է, որովհետև սփյուռքահայ ներդրողներին հրապուրելու համար ՀՀ վարչապետն ու մարզպետերը, հաճախ շրջանցելով հայաստանցիներիս շահերը, ջանք ու եռանդ չեն խնայում, ինչպես արվում է հանքարդյունաբերության ոլորտում: Բացի իրենց դղյակներից մասնավորապես պատրաստ են վաճառել դպրոցների բոլոր այն շենքերը, որտեղ աշակերտները սակավաթիվ են ու, անունը դնելով «օպտիմալացում», վաճառում են: Արդյո՞ք այս գործընթացն իրականացնելու համար նախապես ուսումնասիրվում են բազմաթիվ հանգամանքներ, թե որ դպրոցը որին միացնեն, որ հնարավորինս ճիշտ լինի, որի տարածքային հզորությունն է թույլ տալիս, որինը՝ ոչ, որի վիճակն է ավելի բարվոք, որի աշխարհագրական դիրքն է ավելի նպատակահարմար տվյալ համայնքի համար: Ի՞նչ կինի աշխատանքը կորցրած մանկավարժների վիճակը, քանի՞ մարդ դուրս կմնա, ի՞նչ կլինի նրանց հետագա ճակատագիրը: Քանի դեռ Հայաստանի ողջ տարածքի մասին նման ուսումնասիրություն չկա, իսկ լինելուց հետո այդ նախագծերը համայնքներում հանրային քննարկման չեն դրվում ու դրանք օրենքով սահմանված ձևով հանրաքվեով հավանության չեն արժանանում բնակիչների կողմից, անթույլատրելի է որևէ քայլ ձեռնարկելը՝ որքան էլ սփյուռքահայ գործարարին այն դուր չգա: Իրենց երկրներում նրանք հաստատ չէին կարող շրջանցել այս հարցերը: «Տեղական ինքնակառավարման մասին օրենք»-ի 11-րդ հոդվածում ամրագրված է. Համայնքի բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը 1.Սույն օրենքի իմաստով՝ համայնքի բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը սահմանվում է որպես համայնքում իրականացվող գործընթաց, որի միջոցով բնակիչները, առանց խտրականության, տեղեկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին և կարող են ուղղակի կամ անուղղակի ներգործություն ունենալ տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների վրա։ Օրենքում գրված է՝ առանց խտրականության կարող են ուղղակի ներգործություն ունենալ, այսինքն՝ համայնքին վերաբերող ցանկացած հարց պետք է ներկայացվի համայնքի բնակչությանն ու հանրաքվեի միջոցով համաձայնեցվի նրանց հետ: Վերջերս լսում էի պարոն Վաչե Տերտերյանի հետ հարցազրուց, որտեղ նա պատմում էր տեղական ինքնակառավարման հենց Շվեյցարիայի օրինակի մասին և ասում էր, որ ամեն կիրակի կանդոններում որևէ փոփոխություն անելու մասին այնտեղ կարող է մի քանի տեղական հանրաքվե անցկացվել ու մինչև բնակիչների «այո»-ն չստանան, որևէ փոփոխություն չեն կարող իրականացնել: Հիմա գանք Արթիկի թ.4 դպրոցին, որտեղ հաստատ նման քննարկում չի եղել, ուսուցիչներն ու ծնողները կողմնակի անձանցից են լսել իրենց դպրոցի շենքը վաճառելու վերաբերյալ խոսակցությունները: Ո՛չ մարզպետը, ո՛չ քաղաքապետը, օրենքի պահանջին հակառակ, չեն լսել վերոնշյալ դպրոցների մանկավարժական անձնակազմի ու երեխաների կարծիքը, չեն ուսումնասիրել իրեն միավորող դպրոցի աշխարհագրական դիրքը, հարմարավետությունը, ֆիզիկական վիճակը, այսինքն՝ երեխաների կրթության իրավունքը ստորադասվել է սփյուռքահայ գործարարի կամայականությանը, որովհետև լրատվությամբ տարածված լուրի համաձայն, որպես նորաստեղծ տեքստիլ գործարանի շենք, Վարդան Սրմաքեշն այդ դպրոցն է հավանել այն դեպքում, երբ նրան առաջարկվել են նման արտադրության նախկին շենքեր: Սփյուռքահայ գործարար Վարդան Սրմաքեշի մտքով էլ չէր անցնի տեքստիլ արտադրության համար Շվեյցարիայում դպրոցի շենքը հավանել ու սեփականաշնորհել, իսկ իր հայրենիքում ինչո՞ւ է ոտնահարում Արթիկում ապրող երեխաների և մանկավարժների իրավունքները: Իհարկե լավ է, որ Վարդան Սրմաքեշը Հայաստանում շատ ներդրումներ է անում տարբեր ոլորտներում, շատ բիզնեսներ ունի, բայց մենք չգիտենք, թե որքանով են դրանք արդյունավետ աշխատում կամ երկարատև, ու օրինական հիմունքներով քանի՞ աշխատատեղ է նա ստեղծել, որքա՞ն աշխատավարձ է տվել: Արդյո՞ք այդ ներդրումների հետևանքով էկոլոգիական կամ այլ տեսակի վնասներ չեն հասցվել մեր երկրին: Տեղյա՞կ է արդյոք Վարդան Սրմաքեշը այս տհաճ պատմությունից և արդյո՞ք ծանոթանալով դպրոցականների, ուսուցիչների ու ծնողների բողոքներին, նա շարունակելու է հավանել այդ դպրոցի շենքը, թե՞ այդ շենքի հետ կապված բողոքները հաշվի կառնի և կվերանայի իր որոշումը: Լավ կլինի, որ վերանայի, նամանավանդ, որ կառավարության որոշումը կարծես թե դեռ չկա, հակառակ դեպքում Վարդան Սրմաքեշը կհաստատի հայաստանցիներիս մեջ ձևավորվող այն տեսակետը, որ որոշ սփյուռքահայ գործարարներ իրենց բիզնեսները հիմնում են Հայաստանում հենց այն պատճառով, որ այստեղ հիմնականում կարևորվում է բիզնեսմեն-պետական պաշտոնյա շահը, իսկ բնակիչների բերանն էլ փակում են աշխատատեղով ու չնչին աշխատավարձերով, բիզնեսմենի շահույթն էլ ձեռնտու է թե՛ իրեն, թե՛ պետական պաշտոնյային: Ժողովրդի հերն էլ անիծած: Անահիտ Բախշյան «Բարև Երևան» խմբակցության անդամ

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am