Միայն մեկ երաշխիք չնշվեց. Զարուհի Փոստանջյան

17 ապրիլի 2015, Երևան: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունն ընդունվել է ութ տարի առաջ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը` պետության, հասարակության և անհատի անվտանգության ապահովման, կայուն զարգացման, հայ ինքնության պահպանման պետական քաղաքականության համակարգը, անկախության տարիների ընթացքում այդպես էլ իրականություն չդարձավ: Հայ ժողովրդի կենսագործունեության բոլոր ոլորտների համար ժողովրդավարական արժեքների համակարգի վրա հիմնված միասնական պետական քաղաքականության մշակման և իրագործման միջոցով մեզ համար անհասանելի մնացին Ազգային անվտանգության ռազմավարության իրագործման հիմնական երաշխիքները` – պետական կառավարման համակարգի արդյունավետությունը, – իրավունքի գերակայության ապահովումը, – ժողովրդավարական արժեքների արմատավորումը, – դատական իշխանության անաչառությունն ու անկախությունը, – անվտանգության և իրավապահ մարմինների արդյունավետ գործունեությունը, – արդյունավետ միջազգային ներգրավվածությունն ապահովող արտաքին քաղաքականությունը, – սոցիալական արդարության ապահովումը: Միայն մեկ երաշխիք չնշվեց՝ դա զինված ուժերի մարտունակությունն է, որը մեզ հույս է ներշնչում մեր պատմական հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքի հանդեպ: Այս հույսն էլ գալիս է մեր երեխաների և քաջ զինվորականների հերոսության՝ նրանց երիտասարդ կյանքերի զոհաբերության գնով: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունն այսօր առավել ենթակա է նոր խմբագրման և ճշգրտման` ըստ ներպետական և միջազգային իրադրության մեզ սպասվում են նոր սպառնալիքներ ու մարտահրավերներ: Հայ ժողովրդի համազգային նպատակի իրականացումը՝ ունենալ Ազատ, Անկախ և Միացյալ Հայրենիք, Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց մնում է մեր օրակարգում: Հայկական հարցը ոչ միայն Հայաստանի օրակարգում է, այլև կազմում է միջազգային հանրության օրակարգի մաս ևս, որը կարիք ունի, հայկական շահը սպասարկելու տեսանկյունից, արդյունավետ ղեկավարման և կառավարման: Ժամանակակից աշխարհն արագորեն փոխվում է, իսկ մեր տարածաշրջանի քաղաքական քարտեզը, որը Հայոց ցեղասպանության հետևանքով Առաջին աշխարհամարտից հետո ձևավորված քաղաքական քարտեզ է, ևս ենթակա է փոփոխման, ինչին հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի: Մեր տարածաշրջանի քարտեզի վերագծման ընթացքում մենք պետք է պարտադրենք մեր միացյալ հայակենտրոն օրակարգը, մեր գերված Հայրենիքում հայության անօտարելի իրավունքի իրացման պահանջը, և այդ դեպքում հնարավոր կդառնա Հայաստանի բաժան-բաժան մասերում` Մեծ Հայքում, Փոքր Հայքում և Կիլիկիայում Հայկական պետականության վերականգնումը և հայության վերադարձը դեպի իր քաղաքակրթական ակունքներ: ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am