Պատգամավորը 198 հազար դոլարով MERCEDES է գնել. hetq.am

Արթուր Գեւորգյանը պատգամավոր է ընտրվել 2012թ. մայիսի 6-ին՝ թիվ 5 ընտրատարածքից: Պատգամավորը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է՝ դստեր ամուսինը: Պատգամավորը մոտ երկու տարվա ընթացքում օրենսդրական նախաձեռնություններով, ելույթներով, հայտարարություններով աչքի չի ընկել: Փոխարենը նա խորհրդարանում հարուստ պատգամավորի համբավ ունի, ինչի մասին վկայում են նաեւ նրա գույքի ու եկամուտների հայտարարագրերը: 2012թ. Արթուր Գեւորգյանը հայտարարագրել էր մոտ 1 մլն 948 հազար դրամ եկամուտ, որը աշխատավարձն է եղել: Իսկ ունեցած դրամական միջոցները կազմել են 65 մլն դրամ, 935 հազար դոլար եւ 235 հազար եվրո: Նշված տարում նա 25 մլն դրամով օտարել է իր «BMW X5-4.8» մակնիշի ավտոմեքենան: Իսկ 2013թ. ՀՀԿ-ական պատգամավորի եկամուտները կազմում են 3 մլն 132 հազար դրամ, որը պատգամավորական աշխատավարձն է, իսկ դրամական միջոցները՝ 24 մլն 361 հազար դրամ, 733 հազար դոլար եւ 235 հազար եվրո: Արթուր Գեւորգյանի դրամով եւ դոլարով պահվող դրամակական միջոցների նվազումն ունի «օբյեկտիվ» պատճառ: Անցյալ տարի 15 մլն 939 հազար դրամով պատգամավորը ձեռք է բերել  «TOYOTA CAMRY 2.4», 25 մլն դրամով՝ «NISSAN PATROL SUPER SAFARI 4.5» եւ 198 հազար դոլարով՝ «MERCEDES-BENZ G55 AMG» մակնիշի ավտոմեքենաներ: Պատգամավորի կինը՝ Աննա Գասպարյանը, 2012թ. ունեցել է 0 դրամ եկամուտ, իսկ նրա հաշվին եղել է  29 մլն դրամ, 60 հազար դոլար եւ 135 հազար եվրո: 2012թ. պատգամավորի կինը դարձյալ 0-ական եկամուտ է ունեցել, իսկ դրամական միջոցները կազմել են 27 մլն 200 հազար դրամ, 52 հազար դոլար, ինչպես նաեւ 133 հազար եվրո: hetq.am

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am