Ինչ են պայմանավորվել Թբիլիսիում
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը բանակցություններ է վարում Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձենի հետ, հաղորդել է Sputnik-ը: Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Վրաստանի վարչապետ ԳԵորգի Կվիրիկաշվիլին շաբաթվա վերջին կայցելի Իրան: Իրանի ԱԳ նախարարի այցի շրջանակներում նախատեսված է նրա հանդիպումը հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ: Կողմերը հույս են հայտնել, որ փոխադարձ այցերը կխթանեն Վրաստանի եւ Իրանի երկկողմ հարաբերությունների խորացումը: Նշենք, որ նա ապրիլի 17-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:
