Դռնբաց նիստ ՝ՄԱԿ-ի ԱԽ-ում
Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) անդամներին համոզել է այսօր դռնբաց նիստ անցկացնել մարդու իրավունքների պաշտպանության եւ խաղաղության ու անվտանգության պահպանության միջեւ փոխադարձ կապի թեմայով: Նիստի սկիզբը «Միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանումը. մարդու իրավունքները եւ զինված հակամարտության կանխումը» անվանումով, նախատեսված է Երեւանի ժամանակով 23:00-ին: Զեկուցմամբ հանդես կգա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը: ԱՄՆ-ի պատվիրակության կողմից պատրաստված կոնցեպտուալ գրության մեջ բանավեճի մասնակիցներին առաջարկվում է քննարկել «մարդու իրավունքների լուրջ խախտումներին» հակազդելու միջոցները, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, կարող են հանգեցնել զինված հակամարտությունների, հումանիտար ճգնաժամերի եւ ամբողջ շարք տարածաշրջանների ապակայունացման:
