Երեխաների անվտանգության մասին զգուշացնում

ԱԻՆ հանրագիտարանից. Վերլուծելով վիճակագրությունը` մասնագետները եկել են այն եզրակացությանը, որ շատ երեխաներ հանցագործության զոհ են դառնում զանազան տնային հանձնարարություններ կատարելիս (օրինակ` աղբը թափելիս կամ փոստը վերցնելիս)։ Այստեղ կա նաեւ ծնողների մեղքը: Ժամանակին պետք է երեխային բացատրել, որ քանի նա գտնվում է տանը` փակ դռան հետեւում, նա համեմատաբար ապահով է։ Սակայն բավական է միայն դուռը բացել, եւ երեխայի ու հանցագործի միջեւ եղած պատնեշը կվերանա։ Շատերը կարող են ասել, թե վաղուց են այստեղ ապրում, եւ իրենց շրջակայքում երբեւիցե հարձակումներ, գողություններ, առեւանգումներ չեն եղել։ Եթե դա իսկապես համապատասխանում է իրականությանը, ապա ձեր բախտը պարզապես բերել է։ Հաճախ տուժածները ու հատկապես երեխաները, տարիքային առանձնահատկություններից ելնելով (շատ փոքր է, չի կարողանում խոսել, չի հասկանում ինչ է կատարվել եւ այլն), չեն պատմում նման դեպքերի մասին։ Որո՞նք են առավել հաճախ երեխաների կողմից թույլ տված սխալները. – առանց երկար-բարակ մտածելու եւ դրա հետեւանքները չգիտակցելով` բացում են դուռը, եւ եթե մուտքի հարթակում որեւէ օտար, անծանոթ մարդ կա, հանգիստ գնում են նրան ընդառաջ. – բնակարանը կարճ ժամանակով լքելու դեպքում դուռը բաց են թողնում. – չեն անհանգստանում, երբ աղբը թափելիս կամ փոստարկղը ստուգելիս նրանց թիկունքում կողմնակի մարդիկ են հայտնվում. – անծանոթ մարդկանց հետ մտնում են վերելակ։ Սա միայն փոքրիկ մասն է այն սխալների, որոնք անում են երեխաները։ Ի՞նչ հետեւանքներ կարող են դրանք ունենալ։ Երեխային բացատրեք, որ նախքան դուռը բացելն անհրաժեշտ է անպայման դիտանցքից նայել ու համոզվել, որ մուտքի հարթակում կողմնակի մարդ չկա։ Նշենք, որ երեխայի համար դա կարող է լինել նաեւ ձեր դիմացի հարեւանը, որին տեսնում եք ամեն օր։ Այս պարագայում եւս ավելի լավ է սպասել մինչեւ նա հեռանա եւ նոր դուրս գալ տանից։ Երեխային տանը միայնակ տեսնելը կարող է նրան հրահրել ոչ ցանկալի գործողությունների։ Եթե փոքրիկը, դիտանցքից նայելով ու համոզվելով, որ վտանգ չկա, դուրս է գալիս աղբը թափելու կամ որեւէ այլ հանձնարարություն կատարելու, ապա մեծահասակներից մեկը պետք է դուրս գա նրա հետեւից աստիճանահարթակի վրա, որպեսզի հետեւի նրա գործողություններին։ Եթե աստիճանների վրա մարդ տեսնեք, ապա առանց հապաղելու միացեք երեխային։ Իսկ եթե չեք կարող դուրս գալ նրա հետեւից, ուրեմն անպայման զգուշացրեք երեխային, թե ինչպես պետք է վարվել նման դեպքերում։ Առաջին հերթին երեխան պետք է դեմքով շրջվի դեպի անծանոթը, որովհետեւ առջեւից դժվար է հարձակվել նույնիսկ փոքրիկի վրա։ Երկրորդը` նա պետք է պատրաստ լինի նրան, որ անծանոթը կարող է հանկարծակի հարձակվել իր վրա։ Դրա համար նա պետք է բանալին այնպես պահի ձեռքում, որ ցանկացած պահի կարողանա ուժեղ հարվածել անծանոթի դեմքին կամ մարմնի որեւէ այլ բաց մասի։ Չնայած այդպիսի հարվածը չի կարող լուրջ վնասվածքներ հասցնել, բայց, հանցագործին հանկարծակիի բերելով, հնարավորություն կտա երեխային փախչել։ Փախչելիս նա պետք է բղավի. «Հրդեհ, հրդեհ»։ Այդ դեպքում բնակիչներից որեւէ մեկն անպայման դուռը կբացի եւ, հանցագործը ստիպված կլինի փախչել։ Եթե պատահի այնպես, որ երեխան չի հասցրել շրջվել ու ժամանակին նկատել վտանգը, ինչի արդյունքում նրա վրա հարձակվել են հետեւի կողմից, նա պետք է գոռա. «Հրդեհ» կամ «Այրվում ենք»։ Եթե հանցագործը փորձի փակել երեխայի բերանը, ապա անհրաժեշտ է կծել նրա ձեռքը։ Մեծահասակներն, իրենց հերթին շտապելով օգնության, պետք է բարձրաձայն բղավեն. «Գալիս եմ, գալիս»։ Հիշեք, որ նույնիսկ աղբի դույլը կամ ոլորված թերթը կարող են հանցագործի դեմ պայքարում վերածվել զենքի։ Երեխան պետք է իմանա, որ նա միշտ կարող է դրանցով հարվածել իր վրա հարձակվողի դեմքին ու փախչել։ Հարձակման համար ամենակատարյալ վայրերն են շենքի վերեւի ու ներքեւի հարկերը։ Վերին հարկերում մարդիկ հաճախ հավաքվում են խմելու, եւ երեխան կարող է հեշտ զոհ լինել նրանց համար։ Այդ պատճառով ցանկալի է, որ աղբը թափելիս կամ վերելակին սպասելիս նա գոնե մեկ հարկ ներքեւ իջնի։ Առաջին հարկում երեխան նույնպես հեշտ հասանելի է, որովհետեւ խանութից վերադառնալիս նա կարող է ոտքը կախ գցել որեւէ բան նայելու համար` այդպիսով շեղելով ուշադրությունը կողմնակի բաների վրա ու մոռանալով նայել, թե ինչ է կատարվում իր շուրջը` կողքին ու թիկունքում։ Հիշեցրեք երեխային, որ վերադառնալիս նա պետք է ուղիղ գա տուն եւ ոչ մի դեպքում կանգ չառնի ու չշեղվի ճանապարհից։ Սիրելի ծնողներ, հիշեք, որ երեխան ոչ միշտ է ունակ ճիշտ գնահատել իրավիճակը, այդ պատճառով ցանկալի է, որ նա բոլոր հանձնարարությունները կատարի ձեր հսկողության ներքո եւ միշտ լինի ձեր տեսադաշտում։ Եվս մեկ անգամ կրկնենք տանից դուրս գալու դեպքում պահվածքի անվտանգության կանոնները։ Նախքան տանից դուրս գալը համոզվեք, որ դռան հետեւում կաղմնակի մարդիկ չկան։ Եթե նրանց չեք տեսնում, բայց անծանոթ ձայներ եք լսում, ապա անհրաժեշտ է սպասել մինչեւ դրանք կլռեն, եւ մարդիկ կհեռանան։ Տանից դուրս գալուց հետո անպայման ձեր հետեւից դուռը կողպեք, որպեսզի վստահ լինեք, որ տանը ձեզ հանցագործներ կամ կողմնակի, անծանոթ մարդիկ չեն սպասի։ Եթե դուրս եք եկել եւ հարթակում հանդիպել անծանոթ մարդկանց, ապա ետ վերադարձեք բնակարան։ Եթե անծանոթը հայտնվել է ձեր թիկունքում, ապա կտրուկ շրջվեք նրան դեմքով եւ պատրաստվեք պաշտպանվել։ Այդ նպատակով կարելի է օգտագործել աղբի դույլը, ոլորված թերթը, ծանր բանալիները կամ բանալու կախազարդը։ Անսպասելիորեն հարվածեք ձեզ վրա հարձակվողին եւ «Հրդեհ, այրվում ենք» գոռալով փախեք։ Եթե անծանոթն առաջարկում է միասին բարձրանալ վերելակով, ապա հրաժարվեք` ասելով, թե ապրում եք երկրորդ հարկում կամ մարդ եք սպասում։ Եթե հարձակվողը փորձում է փակել ձեր բերանը, ապա կծեք նրա ձեռքը, իսկ եթե հայտնվել եք դեմ առ դեմ, ապա` քիթը։

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am